https://arm.sputniknews.ru/20260312/shvoghakati-lutsarumn-avartin-hascnelu-hamar-khatkacvi-22-mln-dram-99748625.html
«Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար հատկացվեց 22 մլն դրամ
«Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար հատկացվեց 22 մլն դրամ
Sputnik Արմենիա
Հեռուստաընկերությունը լուծարվել է այս տավա հունվարի 1–ին։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T11:05+0400
2026-03-12T11:05+0400
2026-03-12T11:05+0400
«շողակաթ» հեռուստաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867145_0:84:1600:984_1920x0_80_0_0_e896a8bd57cd80885bf4687b3761c46d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25–ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։Հիշեցնենք` ԱԺ–ն 2025-ի հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։«Շողակաթը» փակվեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867145_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8dc205968c967ff5e521a3d93c9b7adc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«շողակաթ» հեռուստաընկերություն
«շողակաթ» հեռուստաընկերություն
«Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար հատկացվեց 22 մլն դրամ
Հեռուստաընկերությունը լուծարվել է այս տավա հունվարի 1–ին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 22 մլն դրամը կազմվել է ըստ «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվարկների հիման վրա և կուղղվի աշխատակիցների ազատման (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), պարտավորությունների մարման և լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25–ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։
Հիշեցնենք` ԱԺ–ն 2025-ի հոկտեմբերի 24-ին
ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
«Շողակաթը» փակվեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։