https://arm.sputniknews.ru/20251024/azhn-verjnakanapes-hastatec-shvoghakat-herustaynkerutjuny-pakelu-nakhagitsy-95057735.html
ԱԺ–ն վերջնականապես հաստատեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը
ԱԺ–ն վերջնականապես հաստատեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը
Sputnik Արմենիա
Թագուհի Ղազարյանի խոսքով` նախագծի իրագործումը տեղի է ունենալու հունվարի 1–ից` կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնեն։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T17:55+0400
2025-10-24T17:55+0400
2025-10-24T20:46+0400
«շողակաթ» հեռուստաընկերություն
աժ (ազգային ժողով)
նախագիծ
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867166_0:84:1600:984_1920x0_80_0_0_e1975ddb1608bb87ba096e2acb70cd05.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց։ Իշխող«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 58 կողմ ձայնով հաստատեց այն։Ինչպես հայտնի է, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են «Առաջին ալիքը»` որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։«Շողակաթը» փակելն արշավ է ոչ միայն եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ. Լիլիթ ԳալստյանՆախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։Առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյան ասել էր, որ «Շողակաթ» ՀԸ–ի փակումը ո՛չ մտահոգություն է, ո՛չ էլ կարծիք, քանի որ իրենք այդ նպատակի մասին հայտարարել են։Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867166_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c4aaa28c025199a950f6ade8e4a3d4f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«շողակաթ» հեռուստաընկերություն, աժ (ազգային ժողով), նախագիծ, օրենք
«շողակաթ» հեռուստաընկերություն, աժ (ազգային ժողով), նախագիծ, օրենք
ԱԺ–ն վերջնականապես հաստատեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը
17:55 24.10.2025 (Թարմացված է: 20:46 24.10.2025) Թագուհի Ղազարյանի խոսքով` նախագծի իրագործումը տեղի է ունենալու հունվարի 1–ից` կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնեն։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց։ Իշխող«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 58 կողմ ձայնով հաստատեց այն։
«Հարցի պատասխանը, թե ինչ է լինելու նախագծի ընդունումից հետո, ստանալու ենք բյուջեի նախագծում։ Իրագործումը տեղի է ունենալու հունվարի 1–ից` կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնենք»,– ասաց նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյանը։
Ինչպես հայտնի է, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են «Առաջին ալիքը»` որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։
Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակներից
Թագուհի Ղազարյան ասել էր, որ «Շողակաթ» ՀԸ–ի փակումը ո՛չ մտահոգություն է, ո՛չ էլ կարծիք, քանի որ իրենք այդ նպատակի մասին հայտարարել են։
Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին
հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը: