00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պնդում է, որ 2025 թվականի օգոստոսին Հայաստան ներխուժում չի եղել

© Sputnik / Asatur YesayantsՀՀ Գեղարքունիքի մարզ
ՀՀ Գեղարքունիքի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2026
Բաժանորդագրվել
ՊՆ–ն փաստացի հաստատել է այնտեղ ադրբեջանական դիրքի առկայությունը, սակայն հայտարարել է, որ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների համաձայն՝ այն Հայաստանի տարածքից դուրս է։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. 2025թ–ի օգոստոսին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժում չի եղել։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները իշխանություններին հերթական նամակն են ուղարկել 2025 թվականի օգոստոսին Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական դիրքի տեղակայման մասին տվյալներով։ Երեկ նրանք նաև ՀՀ ՊՆ–ին էին փոխանցել Գեղարքունիքի մարզում նոր դիրքի մասին տեղեկությունը՝ պահանջելով պարզաբանումներ տալ։
Պաշտպանության նախարարությունը փաստացի հաստատել է այնտեղ ադրբեջանական դիրքի առկայությունը, սակայն հայտարարել է, որ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների համաձայն՝ այն Հայաստանի տարածքից դուրս է։
Փաշինյանի խոսքով՝ ՊՆ–ն արդեն մանրամասն պարզաբանումներ է տվել, համապատասխան քարտեզներն էլ թույլ են տալիս դե յուրե հստակ որոշել սահմանի գիծը, և ներխուժման մասին պնդումները, նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում։
«Երկրները կարող են որոշակի գործողություններ ձեռնարկել իրենց ինքնիշխան տարածքում։ Ի՞նչ խնդիր կա։ Հստակ սահմանագիծ կա, և մենք հասկանում ենք, թե որտեղ է գտնվում Հայաստանը, որտեղ է գործում հայկական մարմինների իրավասությունը և որտեղ՝ ոչ», – ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ տարածքների հետ կապված հարցեր են մնում, որոնք պետք է կարգավորվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում։
Ավելի վաղ ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանը ռազմական նոր դիրք է տեղակայել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, այդ հայտարարությունը կեղծ էր որակել։
Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկությունն ավելի վաղ տարածվել էր նաև «Հետպատերազմ» Telegram – ալիքով. նման հաղորդագրություններ առաջին անգամ այնտեղ հայտնվեցին 2025 թվականի սեպտեմբերին։
Լրահոս
0