https://arm.sputniknews.ru/20260312/hajastany-nvor-dramashnvorh-kvercni-vracakan-sahmanin-energahamakargeri-miacman-hamar-99749953.html
Հայաստանը նոր դրամաշնորհ կվերցնի վրացական սահմանին էներգահամակարգերի միացման համար
Հայաստանը նոր դրամաշնորհ կվերցնի վրացական սահմանին էներգահամակարգերի միացման համար
Sputnik Արմենիա
Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T11:21+0400
2026-03-12T11:21+0400
2026-03-12T11:23+0400
դրամաշնորհ
հայաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:64:1600:965_1920x0_80_0_0_344da96f1ed0875a555e0feeb41d02dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայ–վրացական սահմանին մոտ` Այրումում, հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտա 15 մլն եվրոյի դրամաշնորհ։Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագրի կնքումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Վրաստանը խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը. նախարարՆշվում է, որ Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը` 1050 ՄՎտ):Արդյունքում, Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ–ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ–ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ–ի։«Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար»,– վստահեցնում են կառավարությունից:Վրաստանի և ԵՄ–ի միջև երկխոսության զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ ՓաշինյանԾրագրի շրջանակում խորհրդատվական պայմանագիր է կնքվել նաև «Fichtner GmbH & Co.KG» ընկերության հետ:Ի դեպ, այս ծրագրի իրականացման համար կնքված բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:0:1424:1068_1920x0_80_0_0_38b8a494387e8387b57a7841a1c93ec6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դրամաշնորհ, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն
դրամաշնորհ, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն
Հայաստանը նոր դրամաշնորհ կվերցնի վրացական սահմանին էներգահամակարգերի միացման համար
11:21 12.03.2026 (Թարմացված է: 11:23 12.03.2026) Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայ–վրացական սահմանին մոտ` Այրումում, հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտա 15 մլն եվրոյի դրամաշնորհ։
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագրի կնքումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը` 1050 ՄՎտ):
«Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎտ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎտ ենթակայանից 400 կՎտ օդային գծի միջոցով»,– ասված է որոշման մեջ:
Արդյունքում, Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ–ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ–ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ–ի։
«Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար»,– վստահեցնում են կառավարությունից:
Ծրագրի շրջանակում խորհրդատվական պայմանագիր է կնքվել նաև «Fichtner GmbH & Co.KG» ընկերության հետ:
Ի դեպ, այս ծրագրի իրականացման համար կնքված բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։