00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԸՀ–ն որևէ քաղաքական ուժի չի կարող չգրանցել. Հովակիմյանը` Սամվել Կարապետյանի ուժի մասին

© Sputnik / Asatur YesayantsԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2026
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վահագն Հովակիմյանի խոսքով` կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչել միայն դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող մերժել որևէ քաղաքական ուժի մասնակցության գրանցումը, եթե այն համապատասխանում է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության չգրանցման հնարավորությանը։
«Որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ քաղաքական ուժի չգրանցի, պետք է այդ քաղաքական ուժն ինքը ցանկանա չգրանցվել, որովհետև Ընտրական օրենսգիրքը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնի քաղաքական ուժը։ ԿԸՀ-ն գրանցման հարց, որպես այդպիսին, չի քննարկում. այն կարող է քննարկվել և դրվել քվեարկության միայն այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին»,- ասաց նա։
Հովակիմյանը հիշեցրեց, որ անգամ փաստաթղթերի թերի լինելու դեպքում ԿԸՀ-ն քաղաքական ուժին 48 ժամ է տրամադրում դրանք լրացնելու համար։
«Եթե այդ 48 ժամում թերի փաստաթղթերը չեն ներկայացվում, նոր միայն ԿԸՀ-ն նիստ է գումարում, հարցը դնում քվեարկության և հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով որոշում կայացնում»,- շարունակեց Հովակիմյանը։
Դա իրենց թույլ տալ–չտալով չէ․ Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
Հարցին՝ արդյո՞ք արհեստական խոչընդոտներով ԿԸՀ-ն կարող է արդեն գրանցված կուսակցության ընտրությունների մասնակցության հայտի գրանցումն ուժը կորցրած ճանաչել, Վահագն Հովակիմյանը բացասական պատասխան տվեց։
«Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ կա հստակ ցանկ, որով առաջնորդվում է ԿԸՀ-ն։ Հանձնաժողովը չի կարող քաղաքական ուժի գրանցումն ուժը կորցրած ճանաչել սեփական նախաձեռնությամբ, քանի որ այդ որոշումը պետք է կայացնի դատարանը։ Այսինքն՝ գրանցումից հետո, եթե որևէ քաղաքական ուժ հետևողականորեն ոտնահարի Ընտրական օրենսգիրքը, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում մեր ընտրական պատմության մեջ, ապա ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի դատարան դիմելու վերաբերյալ»,- մանրամասնեց Հովակիմյանը։
Այն դիտարկմանը, թե կարող են լինել պատճառաբանություններ, օրինակ՝ բարեգործության արգելքի խախտումը, Հովակիմյանը շեշտեց, որ խախտումը պետք է լինի քաղաքական ուժի, այլ ոչ թե որևէ առանձին թեկնածուի կողմից, բայց կրկին որոշում պետք է կայացնի դատարանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Արհեստական դաշինք կազմելու նպատակ չունենք․ «Հայրենիքը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին
Լրահոս
0