https://arm.sputniknews.ru/20260311/aph-mijkhvorhrdaranakan-vehazhvoghvovi-ditvordnery-kzhamanen-hh-hetevelu-yntrutjunnerin-99711837.html
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները կժամանեն ՀՀ` հետևելու ընտրություններին
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները կժամանեն ՀՀ` հետևելու ընտրություններին
Sputnik Արմենիա
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հունիսի 7-ին։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T12:46+0400
2026-03-11T12:46+0400
2026-03-11T12:48+0400
հայաստան
ալեն սիմոնյան
վալենտինա մատվիենկո
դիտորդ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486364_0:67:1280:787_1920x0_80_0_0_ff79edbb8fcf68a8d2cffc98ba077003.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` որպես դիտորդ հետևելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ասվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակում։«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486364_72:0:1209:853_1920x0_80_0_0_5215559134c9f2bad576491a5c8e53b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո, դիտորդ, ընտրություններ
հայաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո, դիտորդ, ընտրություններ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները կժամանեն ՀՀ` հետևելու ընտրություններին
12:46 11.03.2026 (Թարմացված է: 12:48 11.03.2026) Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հունիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` որպես դիտորդ հետևելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ասվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակում։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։