https://arm.sputniknews.ru/20260310/anchapahasneri-kvoghmic-katarvats-hancagvortsutjunnern-atshel-en-qkn-tvjalner-e-hajtnel-99670541.html
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ–ն տվյալներ է հայտնել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ–ն տվյալներ է հայտնել
Sputnik Արմենիա
Հիմնականում քննվել են սպանության, թմրամիջոցների շրջանառության, առողջությանը ծանր վնաս հասցնելու և այլ վարույթներ։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T13:24+0400
2026-03-10T13:24+0400
2026-03-10T13:53+0400
անչափահաս
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/95995459_0:1022:2048:2174_1920x0_80_0_0_0d03ba292a24a7c7041bfba2e0f2ebc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ընդհանուր գործերի թվում 158 քրեական վարույթ փոխանցվել էր 2024 թվականից։ՀՀ ՔԿ-ի 2025 թվականի վերաբերյալ ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ հանցագործությունների թվի աճ է նկատվում 2024 թվականի համեմատ։«Նախորդ տարվա 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ)։ 1 անչափահասի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96)։ 2025 թվականին 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45)»,- ասված է հաղորդագրությունում։Ընդհանուր առմամբ 136 քրեական վարույթ նախորդ տարվանից փոխանցվել է 2026 թվական:Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների․Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։Դպրոցներում անչափահասների մասնակցությամբ մտահոգիչ դեպքերի թիվը 1 տարում կրկնապատկվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/95995459_0:856:2048:2392_1920x0_80_0_0_601455a0ce0487b06c57a1bafb8dbcab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անչափահաս, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հանցագործություն
անչափահաս, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հանցագործություն
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ–ն տվյալներ է հայտնել
13:24 10.03.2026 (Թարմացված է: 13:53 10.03.2026) Հիմնականում քննվել են սպանության, թմրամիջոցների շրջանառության, առողջությանը ծանր վնաս հասցնելու և այլ վարույթներ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդհանուր գործերի թվում 158 քրեական վարույթ փոխանցվել էր 2024 թվականից։
ՀՀ ՔԿ-ի 2025 թվականի վերաբերյալ ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ հանցագործությունների թվի աճ է նկատվում 2024 թվականի համեմատ։
«Նախորդ տարվա 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ)։ 1 անչափահասի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96)։ 2025 թվականին 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45)»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ 136 քրեական վարույթ նախորդ տարվանից փոխանցվել է 2026 թվական:
Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների․
1 սպանության նախապատրաստություն
11 առողջությանը ծանր վնաս պատճառել
4 սեռական ազատության դեմ ուղղված հանցանք
12 զենքի, զինամթերքի օրինական շրջանառություն
6 թմրամիջոցների օրինական շրջանառություն
20 այլ հանցագործություններ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։