00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցներում անչափահասների մասնակցությամբ մտահոգիչ դեպքերի թիվը 1 տարում կրկնապատկվել է

© Sputnik / Aram NersesyanԳեորգի Խաչատրյան
Գեորգի Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2026
Բաժանորդագրվել
Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն, անգամ դրա կասկածի դեպքում, պետք է ահազանգել ոստիկանություն։ Միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել ողբերգական հետևանքներից։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. 2025 թվականին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք*, որոնց թիվը 2024 թվականի համամատ ավելի քան կրկնակի աճել է (2024 թ․-ին մտահոգիչ դեպքերը եղել են 43)։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Նրա խոսքով` չնայած անչափահասների մասնակցությամբ առողջությանը միջին և ծանր վնասվածք պատճառելու դեպքերի քանակը 2025 թվականին 2024 թվականի համեմատ չի աճել (եղել է 24-ական), սակայն մտահոգիչ դեպքերը, որոնց չի տրվել քրեաիրավական գնահատական, աճի միտում ունեն։
Նշենք, որ օրեր առաջ Լոռու մարզի Ջրաշենի դպրոցի տարածքում 13–ամյա Ալիկ Հ.-ին ծեծի էին ենթարկել 3 համադասարանցիները։ Երեխան այտոսկրի կոտրվածքով, ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան։ Դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել էր իրականությունը։ Ամեն նման դեպքից հետո տպավորություն է ստեղծվում, թե անչափահասների մասնակցությամբ հանցագործություններից հետո աղմուկն անցնում է, բայց նմանատիպ երևույթների կանխարգելմանն ուղղված աշխատանքները օգուտ չեն տալիս կամ քիչ արդյունավետ են։
Խաչատրյանի խոսքով` անչափահասների շրջանում հանցագործությունների պայքարի դեմ մեկ հստակ բանաձև կամ մեթոդ գոյություն չունի։ Նրանց հանցագործություններից զերծ պահելու գործընթացում ոստիկանությունը համագործակցում է տարբեր կողմերի` այդ թվում երեխաների ծնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժների, սոցիալական ծառայությունների, համայնքի հետ։ Եվ միայն շահագրգիռ կողմերի արդյունավետ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի։
«Որպես կանոն, անչափահասների մասնակցությամբ նման դեպքերը լայն արձագանք են ստանում ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ մեդիա տիրույթում։ Շատ հաճախ այդ արձագանքները ստեղծում են տպավորություն, որ նման դեպքերն ունեն աճի տենդենց, սակայն եթե դիտարկենք հանրապետությունում առկա դպրոցների քանակը, դրանցում սովորող աշակերտների թիվը և ուսումնական հաստատությունում արձանագրված դեպքերի քանակը, կարող ենք եզրակացնել, որ սա համակարգային բնույթ չի կրում, այլ լոկալ, հանկարծակի սկսված վեճեր են, որոնք ակնթարթային վերածում են ծեծկռտուքների, որոնք էլ ավարտվում են մարմնական վնասվածքներով»,–ասաց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ ոստիկանությունը փոխել է իր գործելաոճը և երբ նման կոնֆլիկտային իրավիճակները ստանում են հստակ արձագանք, հետագայում հնարավոր է լինում խուսափել ծանր հետևանքներից։ Ուստի շատ կարևոր է, որ անչափահասի նկատմամբ որևէ բռնություն, անգամ դրա կասկածի դեպքում, յուրաքանչյուր ոք ահազանգի ոստիկանություն։
Խոսելով դպրոցների հետ համագործակցությունից Խաչատրյանը նշեց, որ համայնքային ոստիկանության համար սահմանել են գործառույթ՝ շաբաթական առնվազն 1 անգամ շրջայց կատարել ուսումնական հաստատություններ` անչափահասների, հարկ եղած դեպքում նրանց ծնողների և մանկավարժների հետ հանդիպումներ, զրույցներ անցկացնելու համար։
«Մենք ուզում ենք, որ կանխարգելիչ գործընթացը լինի ոչ թե պարտականության ձևով, այլ առողջ համագործակցության, այսինքն՝ մանկավարժը, ուսուցիչը որևէ իրավական նորմի պարտավորվածության ներքո չհամագործակցի, այլ իր նախաձեռնությամբ, որպեսզի կանխի իր կրթօջախում հետագա հնարավոր բացասական հետևանքները»,–ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարության 2023 թվականի 893 N որոշմամբ հստակ սահմանվել են որոշակի դեպքեր, երբ համայնքային ոստիկանը իրավասու է որոշակի խմբի անչափահասների վերցնելու կանխարգելիչ հաշվառման և նրանց հետ իրականացնելու կանխարգելիչ աշխատանքներ, ընդ որում այդ աշխատանքներին կարող են ներգրավվել տարածքային համայնքային կառույցներ, սոցիալական ծառայություններ։
Իմ հետևից ես եկե՞լ. ովքե՞ր կարող են դառնալ խնամատար ծնողներ ու փրկել ևս մեկ երեխայի ապագան
«Մենք տեսնում ենք ռիսկ, որ այս խմբի երեխաները խոցելի են և գնում են դեպի հակաիրավական և հակասոցիալական կյանք, ուստի իրենց հետ իրականացնում ենք հստակ կանոնակարգված, կանխարգելիչ աշխատանքներ։ Այս գործընթացում ոստիկանությունը կարող է կանխարգելիչ հաշվառման վերցնել նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողներին»,–ասաց Խաչատրյանը։
Պաշտանյան հավելեց, որ մասնագիտական մեծ աշխատանք է տարվում նաև այն անչափահասների հետ, որոնք դարձել են հանցագործության մասնակից։ Ոստիկանությունը հաշվառման է վերցնում անչափահաս մեղադրյալին։ Այս դեպքում շատ ավելի է կարևորվում հենց կրթական ոլորտի պատասխանատուների, սոցիալական ծառայության, համայնքի աշխատանքը։ Խաչատրյանը ոստիկանության կողմից անչափահասների հետ տարվող աշխատանքը արդյունավետ է համարում, ընդգծելով, որ 2025 թվականին ոստիկանությունում կանխարգելիչ հաշվառման վերցված անչափահասների կողմից նոր հանցագործության դեպքեր չեն արձանագրել։
Անչափահասների մասնակցությամբ տարատեսակ միջադեպերի վերաբերյալ ծնողներից, տուժած երեխաներից, մանկավարժներից շատ ահազանգեր է ստանում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2025 թվականին թե ՄԻՊ Անահիտ Մանասյանը, թե ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները տարբեր այցեր են իրականացրել հանրակրթական ուսումնական հաստատություններ, զրուցել երեխաների հետ բռնության անթույլատրելիության մասին։
«Եթե խոսենք թվերով, ապա 2021 թվականին ՄԻՊ գրասենյակը ստացել է անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերի վերաբերյալ 50 ահազանգ, 2022 թվականին` 66 ահազանգ, 2023 թվականին` 67 ահազանգ, իսկ 2024 թվականին` 97 ահազանգ։ 2025 թվականի տվյալները կհրապարակվեն տարեկան հաղորդման շրջանակներում»,–ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, որ տարեցտարի երեխաններն ավելի իրազեկ են դառնում և շատերը սովորել են իրենց պաշտպանել` ժամանակին ահազանգելով խնդրի մասին ՄԻՊ գրասենյակ կամ տեղյակ պահելով մեծահասակներին։
*Ոստիկանությունը վերջին տարիներին սկսել է վիճակագրություն վարել անչափահասների մասնակցությամբ բոլոր այն միջադեպերով, որոնք չեն ավարտվել թեթև, միջին կամ ծանր վնասվածքներով և հստակ քրեաիրավական գնահատական չեն ստացել։
Լրահոս
0