https://arm.sputniknews.ru/20260309/turqian-vec-f-16-kvortsanich-ev-hop-hamakarger-e-teghakajel-okupacvats-hjusisajin-kiprvosum-99630420.html
Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում
Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում
Sputnik Արմենիա
Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխել հունական Կիպրոսում բրիտանական բազայի վրա իրանական անօդաչուների հարվածներից հետո։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T12:35+0400
2026-03-09T12:35+0400
2026-03-09T12:35+0400
թուրքիա
կործանիչ
իրանի իսլամական հանրապետություն
հակաօդային պաշտպանություն (հօպ)
կիպրոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86484484_0:0:1559:877_1920x0_80_0_0_771938fb4fdcfdc808b1696c9b968b06.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիան վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։Ըստ գերատեսչության` անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ռազմական տեխնիկան տեղափոխվել է հունական Կիպրոսում բրիտանական բազայի վրա իրանական անօդաչուների` վերջերս տեղի ունեցած հարվածներից հետո։Կիպրոսի իշխանություններն իրենց հերթին մտադիր են «լուրջ գնահատական» տալ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մակարդակին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86484484_0:0:1169:877_1920x0_80_0_0_6ccea31eddadc2d4c827e733326c51f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, կործանիչ, իրանի իսլամական հանրապետություն, հակաօդային պաշտպանություն (հօպ), կիպրոս
թուրքիա, կործանիչ, իրանի իսլամական հանրապետություն, հակաօդային պաշտպանություն (հօպ), կիպրոս
Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում
Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխել հունական Կիպրոսում բրիտանական բազայի վրա իրանական անօդաչուների հարվածներից հետո։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիան վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ռազմական տեխնիկան տեղափոխվել է հունական Կիպրոսում բրիտանական բազայի վրա իրանական անօդաչուների` վերջերս տեղի ունեցած հարվածներից հետո։
Կիպրոսի իշխանություններն իրենց հերթին մտադիր են «լուրջ գնահատական» տալ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մակարդակին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: