https://arm.sputniknews.ru/20260309/petrvarin-hhn-mvot-145-milivon-dram-e-tsakhsel-adrbejani-nerkajacucichneri-het-handipman-vra-99570255.html
Փետրվարին ՀՀ–ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա
Փետրվարին ՀՀ–ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա
Sputnik Արմենիա
Խոսքը վերաբերում է Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացված երկկողմ կլոր սեղանին, որի ընթացքում հանդիպել են... 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T08:55+0400
2026-03-09T08:55+0400
2026-03-09T08:55+0400
կլոր սեղան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հանդիպում
բյուջե
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98759801_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9b203989a80d7a272315d589c1722a5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։Նշենք, որ մենք խնդրել էինք ԱԽ գրասենյակին տրամադրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն մեզ տրամադրվել է միայն փետրվարին կայացած միջոցառման արժեքը։Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել առաջին երկկողմ կլոր սեղանը, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել՝ կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Ի դեպ, Բաքվում կլոր սեղանին հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 17 մլն 550 000 դրամ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98759801_240:0:1680:1080_1920x0_80_0_0_16145b25e9aad43007c8b7c531cfe801.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կլոր սեղան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հանդիպում, բյուջե, փող
կլոր սեղան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հանդիպում, բյուջե, փող
Փետրվարին ՀՀ–ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա
Խոսքը վերաբերում է Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացված երկկողմ կլոր սեղանին, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Փետրվարի 13-ին և 14-ին կայացած Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆինանսավորումն իրականացվել է պետական միջոցների հաշվին: Ֆինանսավորումը կազմում է մոտ 14469000 դրամ», - նշված է Անվտանգության խորհրդի գրավոր պատասխանում։
Նշենք, որ մենք խնդրել էինք ԱԽ գրասենյակին տրամադրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն մեզ տրամադրվել է միայն փետրվարին կայացած միջոցառման արժեքը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել առաջին երկկողմ կլոր սեղանը, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին
Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել՝ կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Ի դեպ, Բաքվում կլոր սեղանին հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու նպատակով
ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 17 մլն 550 000 դրամ։