https://arm.sputniknews.ru/20260309/inchu-en-aratakhil-anum-amirjan-pvoghvoci-tsarery-ev-erb-e-erevani-kentrvony-nvor-tesq-unenalu-99655683.html
Ինչու են արատախիլ անում ծառերը, և ինչ տեսք է ունենալու Երևանի կենտրոնը. պատմում է Բեգոյանը
Ինչու են արատախիլ անում ծառերը, և ինչ տեսք է ունենալու Երևանի կենտրոնը. պատմում է Բեգոյանը
Sputnik Արմենիա
Ծառահատման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սալիկների քանդման աշխատանքներ։ Նախատեսվում է Ամիրյան փողոցը բարեկարգել մինչև ապրիլի վերջ։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T20:26+0400
2026-03-09T20:26+0400
2026-03-09T20:29+0400
ծառ
երևան
ծառահատում
կանաչապատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99654718_8:0:1272:711_1920x0_80_0_0_3b2d9ca421aa67379890e2b8ecfc1149.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Ամիրյան փողոցում մասսայական ծառահատման աշխատանքեր է իրականացվում բարեկարգման ծրագրի շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։Նրա խոսքով` հատվել են միայն կենսունակության ավարտին մոտ գտնվող, փտած, և խիստ դեֆորմացված, սաղարթ չունեցող ծառերը։ Հաշվի է առնվել, որ մայթերն ամբողջովին վերաձևավորվելու են։Բեգոյանի խոսքով` ծառահատման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սալիկների քանդման աշխատանքներ։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով` Ամիրյանի սկզբից մինչև Զաքյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտա, ապա Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։Բարեկարգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի վերջ։ Ամիրյան փողոցում անցկացվելու է նաև ոռոգման համակարգ, որը մինչ այս գոյություն չուներ։«Պապայիս արև` հիվանդ են». Երևանում ծառերը հատվում են առանց գիտական հիմնավորման«Ամիրյան փողոցում վերաբացվելու են բոլոր բնաբաժակները, ամեն 6 մետրը մեկ տնկվելու են միատեսակ ծառեր։ Դրանք առնվազն 30 %-ով ավելի շատ են լինելու, քան մինչ այս եղել են»,–ասաց Բեգոյանը։Անդրադառնալով ծառահատումների հետ կապված դժգոհություններին, Բեգոյանը շեշտեց, որ անձամբ են խոսել Ամիրյան փողոցի բնակիչների հետ։ Բոլորը կողմ են եղել, որ փտած ու վտանգավոր ծառերը հեռացվեն։Բեգոյանը շեշտեց, որ բողոքները հիմնականում քաղաքականացված և ուղղորդված են, քանի որ «հասարակության 90 %-ը և ավելի ողջունում է վտանգավոր ծառերի հատումը»։Նա առանձնահատուկ ընդծգեց, որ ծառերը հատելու որոշումը կայացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը գիտական և մասնագիտական մեծ կառույց է` կազմված ավելի քան 1000 հոգուց։Բեգոյանն ընդգծեց` ՀՈԱԿ–ում են աշխատում դենդրոլոգներ, հողագետներ, էկոլոգներ, կենսաբանության գիտությունների թեկնածուներ, պրոֆեսորներ։ ՀՈԱԿ–ին կից կա նաև գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ հրավիրվել են բազմաթիվ գիտնականներ և բոլոր որոշումները կայացվում են` հաշվի առնելով մասնագիտական բոլոր նրբությունները։Երևանը վերածվում է ապրելու համար ոչ հարմարավետ քաղաքի. Սարհատ Պետրոսյանը` խնդիրների մասին«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով` քաղաքապետարանը պատրաստվում է բարենորոգել նաև Երևանի Պռոշյան փողոցը, Կոմիտասի պողոտան, իսկ ավելի ուշ` Հալաբյան փողոցը։Հավելենք, որ Ամիրյան փողոցի ծառերի փոխարինման աշխատանքների որոշումը կայացված էր դեռևս 2022 թվականին։ Մայթերի վերանորոգման նպատակով Երևան համայնքի ֆոնդային բյուջեում առկա ֆինանսական միջոցների մնացորդից 477 մլն 107.9 հազար դրամ կհատկացվի:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Обрезка деревьев
Sputnik Արմենիա
Обрезка деревьев
2026-03-09T20:26+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99654718_166:0:1114:711_1920x0_80_0_0_2c37b47a0c0c5f5ba3d3f80ddb8f5f3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառ, երևան, ծառահատում, կանաչապատում, видео
ծառ, երևան, ծառահատում, կանաչապատում, видео
Ինչու են արատախիլ անում ծառերը, և ինչ տեսք է ունենալու Երևանի կենտրոնը. պատմում է Բեգոյանը
20:26 09.03.2026 (Թարմացված է: 20:29 09.03.2026) Ծառահատման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սալիկների քանդման աշխատանքներ։ Նախատեսվում է Ամիրյան փողոցը բարեկարգել մինչև ապրիլի վերջ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Ամիրյան փողոցում մասսայական ծառահատման աշխատանքեր է իրականացվում բարեկարգման ծրագրի շրջանակներում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նրա խոսքով` հատվել են միայն կենսունակության ավարտին մոտ գտնվող, փտած, և խիստ դեֆորմացված, սաղարթ չունեցող ծառերը։ Հաշվի է առնվել, որ մայթերն ամբողջովին վերաձևավորվելու են։
«Այս պահին չեմ կարող ասել, թե քանի ծառ ենք հատելու, քանի որ դեռ փողոցի մի հատվածն ենք արել։ Բայց փտած ծառերը փոխարինվելու ենք կատալպա տեսակի ծառերով, որոնք բավականին բարձր, խոշոր սաղարթներ ունեն։ Պահպանելու ենք որոշակի դեֆորմացված, առանց սաղարթ, բայց գոնե տապալման վտանգ չունեցող ծառերը։ Դրանք հիմնականում հացենի են։ Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ ծառը հեռացրել ենք ու հենց նույն օրն էլ տնկել ենք, այս անգամ կսպասենք մայթի բարեկարգմանը, քանի որ կա վախ, որ եթե հիմա տնկենք, մաթեզրի եզրաքարերի շարելու ընթացքում ծառերը կարող են վնասվել»,– ասաց նա։
Բեգոյանի խոսքով` ծառահատման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սալիկների քանդման աշխատանքներ։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով` Ամիրյանի սկզբից մինչև Զաքյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտա, ապա Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։
Բարեկարգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի վերջ։ Ամիրյան փողոցում անցկացվելու է նաև ոռոգման համակարգ, որը մինչ այս գոյություն չուներ։
«Ամիրյան փողոցում վերաբացվելու են բոլոր բնաբաժակները, ամեն 6 մետրը մեկ տնկվելու են միատեսակ ծառեր։ Դրանք առնվազն 30 %-ով ավելի շատ են լինելու, քան մինչ այս եղել են»,–ասաց Բեգոյանը։
Անդրադառնալով ծառահատումների հետ կապված դժգոհություններին, Բեգոյանը շեշտեց, որ անձամբ են խոսել Ամիրյան փողոցի բնակիչների հետ։ Բոլորը կողմ են եղել, որ փտած ու վտանգավոր ծառերը հեռացվեն։
«Ավելին ասեմ. շենքերի բնակիչները կոչ էին անում հատել նաև այն ծառերը, որոնք դեֆորմացված են, սաղարթ չունեն, բայց մենք այս պահին համարել ենք ոչ վտանգավոր։ Աղմուկը բարձրացնում են ֆեյսբուքյան մի քանի ակտիվիստներ, չակերտավոր բլոգերներ։ Միայն այս ձմեռ Ամիրյան փողոցում ունեցել ենք բազմաթիվ ծառերի տապալման դեպքեր, որոնց հետևանքով մեքենաները ջարդուփշուր են եղել։ Բախտներս բերել է, որ տապալման պահին քաղաքացիներ չեն եղել մոտակայքում, թե չէ պատկերն ավելի տխուր կլիներ։ Հետևաբար ծառերի փոխարինումն առաջին հերթին անվտանգային, պարտադիր միջոցառում է»,–ասաց նա։
Բեգոյանը շեշտեց, որ բողոքները հիմնականում քաղաքականացված և ուղղորդված են, քանի որ «հասարակության 90 %-ը և ավելի ողջունում է վտանգավոր ծառերի հատումը»։
Նա առանձնահատուկ ընդծգեց, որ ծառերը հատելու որոշումը կայացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը գիտական և մասնագիտական մեծ կառույց է` կազմված ավելի քան 1000 հոգուց։
Բեգոյանն ընդգծեց` ՀՈԱԿ–ում են աշխատում դենդրոլոգներ, հողագետներ, էկոլոգներ, կենսաբանության գիտությունների թեկնածուներ, պրոֆեսորներ։ ՀՈԱԿ–ին կից կա նաև գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ հրավիրվել են բազմաթիվ գիտնականներ և բոլոր որոշումները կայացվում են` հաշվի առնելով մասնագիտական բոլոր նրբությունները։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով` քաղաքապետարանը պատրաստվում է բարենորոգել նաև Երևանի Պռոշյան փողոցը, Կոմիտասի պողոտան, իսկ ավելի ուշ` Հալաբյան փողոցը։
Հավելենք, որ Ամիրյան փողոցի ծառերի փոխարինման աշխատանքների
որոշումը կայացված էր դեռևս 2022 թվականին։ Մայթերի վերանորոգման նպատակով Երևան համայնքի ֆոնդային բյուջեում առկա ֆինանսական միջոցների մնացորդից 477 մլն 107.9 հազար դրամ կհատկացվի: