https://arm.sputniknews.ru/20260308/abu-dabiic-ev-dubajic-54-hh-qaghaqaci-e-ajsor-teghapvokhvel-oman-agn-99618214.html
Աբու Դաբիից և Դուբայից 54 ՀՀ քաղաքացի է այսօր տեղափոխվել Օման. ԱԳՆ
Աբու Դաբիից և Դուբայից 54 ՀՀ քաղաքացի է այսօր տեղափոխվել Օման. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T15:54+0400
2026-03-08T15:54+0400
2026-03-08T15:56+0400
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ավտոբուս
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99617848_0:196:1600:1096_1920x0_80_0_0_807830e6487d965dbc165c83c1f38b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է 54 ՀՀ (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ այսօր առավոտվա դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։Մարտի 7-ի առավոտվա տվյալներով՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված հայտարարության ցանկում (ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների) գրանցվել է 183 քաղաքացի։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքներըՍտեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99617848_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a3d3b297adc160b66645a12f649be4be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ավտոբուս, թռիչք
օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ավտոբուս, թռիչք
Աբու Դաբիից և Դուբայից 54 ՀՀ քաղաքացի է այսօր տեղափոխվել Օման. ԱԳՆ
15:54 08.03.2026 (Թարմացված է: 15:56 08.03.2026) Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է 54 ՀՀ (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այս մասին
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ այսօր առավոտվա դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։
Մարտի 7-ի առավոտվա տվյալներով՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված հայտարարության ցանկում (ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների) գրանցվել է 183 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված
ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։