https://arm.sputniknews.ru/20260307/katarum-ajs-pahin-40-ic-aveli-hh-qaghaqaciner-kan-inch-e-anum-hh-agnn-99593540.html
Կատարում այս պահին 40–ից ավելի ՀՀ քաղաքացիներ կան․ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ–ն
Կատարում այս պահին 40–ից ավելի ՀՀ քաղաքացիներ կան․ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ–ն
Sputnik Արմենիա
«Qatar Airways»-ի մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T11:49+0400
2026-03-07T11:49+0400
2026-03-07T12:50+0400
անի բադալյան
կատար
չվերթ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/30/62/306228_0:0:3385:1904_1920x0_80_0_0_466dee48b26bb23df5fb55f112c300c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ մշտական կապ է պահվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Նրա խոսքով՝ քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, նրանց համապատասխան աջակցություն է ցուցաբերել Դոհայում ՀՀ դեսպանությունը։Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։Ըստ ԱԳՆ խոսնակի` Կատարի տարածքում են ևս 3 քաղաքացիներ, որոնց համար ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։Բադալյանը նաև ընդգծում է, որ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/30/62/306228_383:0:3114:2048_1920x0_80_0_0_873f0ea5fae69e82f23d0644ff3f22be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անի բադալյան, կատար, չվերթ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
անի բադալյան, կատար, չվերթ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Կատարում այս պահին 40–ից ավելի ՀՀ քաղաքացիներ կան․ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ–ն
11:49 07.03.2026 (Թարմացված է: 12:50 07.03.2026) «Qatar Airways»-ի մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ մշտական կապ է պահվում։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները»,- գրում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, նրանց համապատասխան աջակցություն է ցուցաբերել Դոհայում ՀՀ դեսպանությունը։
Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։
Ըստ ԱԳՆ խոսնակի` Կատարի տարածքում են ևս 3 քաղաքացիներ, որոնց համար ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
Բադալյանը նաև ընդգծում է, որ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։