https://arm.sputniknews.ru/20260307/dubajerevan-chverti-inqnatirn-arden-odum-e-99599851.html
Դուբայ – Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդում է
Դուբայ – Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդում է
Sputnik Արմենիա
Դուբայ–Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T16:23+0400
2026-03-07T16:23+0400
2026-03-07T16:38+0400
չվերթ
դուբայ
ինքնաթիռ
աբու դաբի
հայաստան
երևան
անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:37:1200:712_1920x0_80_0_0_0c90835f1ef785f92e5929be08556fa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Flydubai ավիաընկերության Դուբայ–Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել։ Տեղեկությունը պարզ է դառնում Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայի օդանավակայանները ժամանակավորապես փակ են մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Երկու անգամ հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը, որը նախատեսված էր 06։55–ին։«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21։35-ին, քանի որ բարդ իրավիճակի և փակ օդային տարածքների պատճառով հիմա Դուբայ–Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
դուբայ
աբու դաբի
երևան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:0:1068:800_1920x0_80_0_0_e36d9bf34269d02b1176d74e23f27b01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չվերթ, դուբայ, ինքնաթիռ, աբու դաբի, հայաստան, երևան, անօդաչու թռչող սարք (աթս), իրանի իսլամական հանրապետություն
չվերթ, դուբայ, ինքնաթիռ, աբու դաբի, հայաստան, երևան, անօդաչու թռչող սարք (աթս), իրանի իսլամական հանրապետություն
Դուբայ – Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդում է
16:23 07.03.2026 (Թարմացված է: 16:38 07.03.2026) Դուբայ–Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Flydubai ավիաընկերության Դուբայ–Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել։ Տեղեկությունը պարզ է դառնում Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Դուբայի օդանավակայանները ժամանակավորապես փակ են մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Երկու անգամ հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը, որը նախատեսված էր 06։55–ին։
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21։35-ին, քանի որ բարդ իրավիճակի և փակ օդային տարածքների պատճառով հիմա Դուբայ–Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։