https://arm.sputniknews.ru/20260306/erevani-arabkir-varchakan-shrjanum-krkin-krakvocner-en-hnchel-ka-viravvor-99548950.html
Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրկին կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրկին կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T12:20+0400
2026-03-06T12:20+0400
2026-03-06T13:30+0400
կրակոց
արաբկիր վարչական շրջան
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f6b73bdcc326cb7439cf837a7a1269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ըՆշվում է, որ քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։Կայքի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին մահացել էր, մյուս 6-ին վիրահատել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_066bb96e299e915a53192b2983f3fdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, արաբկիր վարչական շրջան, վիրավոր
կրակոց, արաբկիր վարչական շրջան, վիրավոր
Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրկին կրակոցներ են հնչել. կա վիրավոր
12:20 06.03.2026 (Թարմացված է: 13:30 06.03.2026) Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը
«Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր»,–գրում է կայքը։
Նշվում է, որ քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված
7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին մահացել էր, մյուս 6-ին վիրահատել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։