https://arm.sputniknews.ru/20260306/2-orum-hajastani-grete-200-qaghaqaci-veradardzel-e-ame-ic-agn-99550200.html
2 օրում Հայաստանի գրեթե 200 քաղաքացի վերադարձել է ԱՄԷ-ից. ԱԳՆ
2 օրում Հայաստանի գրեթե 200 քաղաքացի վերադարձել է ԱՄԷ-ից. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Եվս մեկ չվերթ այս պահին է իրականացվում։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T13:06+0400
2026-03-06T13:06+0400
2026-03-06T13:06+0400
մասկատ
օման
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26295188_0:83:1600:983_1920x0_80_0_0_dd2986905119fbe0a1570ea3e9f9a555.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է Հայաստանի գրեթե 200 քաղաքացի, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:Նա հավելել է, որ այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ ևս 45 քաղաքացու վերադարձ:Այս օրերին Օմանի մայրաքաղաք Մասկատից (ուր ցամաքային ճանապարհով տեղափոխվում են ԱՄԷ-ից վերադառնալ ցանկացողները-խմբ.) մի քանի առևտրային թռիչքներ են եղել։ Տոմսերի արժեքը ամբողջությամբ վճարվում է քաղաքացիների կողմից (այն գերազանցում է 1 հազար եվրոն):Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:
մասկատ
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26295188_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ca9ffca7e53109cbddf7ca4355d96c32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասկատ, օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), չվերթ
մասկատ, օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), չվերթ
2 օրում Հայաստանի գրեթե 200 քաղաքացի վերադարձել է ԱՄԷ-ից. ԱԳՆ
Եվս մեկ չվերթ այս պահին է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է Հայաստանի գրեթե 200 քաղաքացի, հայտնում են
ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ»,-հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:
Նա հավելել է, որ այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ ևս 45 քաղաքացու վերադարձ:
Այս օրերին Օմանի մայրաքաղաք Մասկատից (ուր ցամաքային ճանապարհով տեղափոխվում են ԱՄԷ-ից վերադառնալ ցանկացողները-խմբ.) մի քանի առևտրային թռիչքներ են եղել։ Տոմսերի արժեքը ամբողջությամբ վճարվում է քաղաքացիների կողմից (
այն գերազանցում է 1 հազար եվրոն):
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը: