https://arm.sputniknews.ru/20260220/vor-pulum-e-arshak-srbazanin-arnchvvogh-qreakan-varujty-pastabany-manramasner-e-hajtnum-99042107.html
Ո՞ր փուլում է Արշակ սրբազանին առնչվող քրեական վարույթը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Ո՞ր փուլում է Արշակ սրբազանին առնչվող քրեական վարույթը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Սրբազանի պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում են ՄԻԵԴ դիմել։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T14:06+0400
2026-02-20T14:06+0400
2026-02-20T14:33+0400
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
քրեական գործ
արսեն բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405410_0:0:1501:844_1920x0_80_0_0_9ef7fb729a9b9ee1a567d5c55aa8bfef.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերաբերող քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է. այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ վարութային կամ քննչական գործողություն չի իրականացվել, միայն մեկ անգամ սրբազանը հարցաքննվել է, այն էլ՝ թմրամիջոցների հետ գրեթե կապ չունեցող թեմաներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։«Եվ եղել է կալանքի երկարացման վերաբերյալ մեկ նիստ, ուրիշ ոչինչ չի եղել Արշակ սրբազանի մասնակցությամբ»,- նշեց Բաբայանը։Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբանՀավելեց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան, առայժմ գործերն Առաջին ատյանի դատարանից չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան, որպեսզի նաև դատավորի մակագրում իրականացվի։Վստահ է, որ Արշակ սրբազանին վերաբերող քրեական վարույթները քաղաքական դրդապատճառներ ունեն։Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անտետացել, Բաբայանը նշեց՝ քննիչն առհասարակ զարմացած էր, թե որտեղից նման տեղեկություններ, հավաստիացրել է, որ նման բան չկա։Արսեն Բաբայանը նաև հիշեցրեց, որ ինքը նաև վերաքննիչ բողոք էր ներկայացրել Արշակ սրբազանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը, Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Հիմա պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում է նաև ՄԻԵԴ դիմել։Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405410_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a2293527c7385972fea1c985cc3c0f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, քրեական գործ, արսեն բաբայան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, քրեական գործ, արսեն բաբայան
Ո՞ր փուլում է Արշակ սրբազանին առնչվող քրեական վարույթը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
14:06 20.02.2026 (Թարմացված է: 14:33 20.02.2026) Սրբազանի պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում են ՄԻԵԴ դիմել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերաբերող քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է. այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ վարութային կամ քննչական գործողություն չի իրականացվել, միայն մեկ անգամ սրբազանը հարցաքննվել է, այն էլ՝ թմրամիջոցների հետ գրեթե կապ չունեցող թեմաներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Եվ եղել է կալանքի երկարացման վերաբերյալ մեկ նիստ, ուրիշ ոչինչ չի եղել Արշակ սրբազանի մասնակցությամբ»,- նշեց Բաբայանը։
Հավելեց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան, առայժմ գործերն Առաջին ատյանի դատարանից չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան, որպեսզի նաև դատավորի մակագրում իրականացվի։
Վստահ է, որ Արշակ սրբազանին վերաբերող քրեական վարույթները քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Քրեական վարույթը, որով հիմա կալանքի տակ է գտնվում Արշակ սրբազանը, արդարադատության և քրեական իրավունքի հետ առնչություն չունի։ Սրա նպատակն Արշակ սրբազանին վարկաբեկելն ու վնասելն է, անազատության մեջ պահելն է, ինչն էլ իրականացվում է»,- ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անտետացել, Բաբայանը նշեց՝ քննիչն առհասարակ զարմացած էր, թե որտեղից նման տեղեկություններ, հավաստիացրել է, որ նման բան չկա։
Արսեն Բաբայանը նաև հիշեցրեց, որ ինքը նաև վերաքննիչ բողոք էր ներկայացրել Արշակ սրբազանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը, Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Հիմա պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում է նաև ՄԻԵԴ դիմել։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը
ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ
մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա
կալանավորվեց։