00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի բանակի գեներալը լրտեսել է «Մոսադի» համար. ի՞նչ է հայտնի ԻՀՊԿ-ի «առնետի» մասին

© Photo : khamenei.irԱլի Խամենեին ու Իսմայիլ Քաանին
Ալի Խամենեին ու Իսմայիլ Քաանին - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Մի շարք աղբյուրների համաձայն՝ գերագույն առաջնորդի վրա հարվածները ուղղորդել է ԻՀՊԿ-ի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանի ղեկավարության ներսում դավաճանների թեման առանցքային է դարձել։ Արևմտյան որոշ պարբերականներ գրում են, որ գերագույն առաջնորդի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների արտահոսքի հետ կապ ունի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Իսմայիլ Քաանին։
Մասնավորապես, անգլալեզու The National պարբերականի տեղեկություններով, հենց Քաանին է Իսրայելին հայտնել Ալի Խամենեիի աշխարհագրական դիրքը։ Իրանցի գեներալին ձերբակալել են Չինաստանի ռազմական հետախուզությունից ստացված տվյալների հիման վրա։ Այժմ նրա ճակատագրի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, սակայն Telegram-յան շարք ալիքներ հաղորդում են, որ նա մահապատժի է ենթարկվել։
Դավաճան գեներալին հաջողվել է բացահայտել ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան ներկայացուցչի և Իսրայելի գլխավոր շտաբի միջև զրույցի գաղտնալսումից հետո, գրում է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը («Ռամզայ»)։
Պարբերականի տվյալներով՝ գեներալը երկար ժամանակ կասկածի տակ էր, քանի որ հենք նա էր հրաշքով փրկվել մահից՝ 2024 թվականին Բեյրութում «Հզբոլլահի» առաջնորդների խորհրդակցությունը լքելով։
Այն ժամանակ սպանվեցին մի քանի բարձրաստիճան իրանցի հրամանատարներ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի փոխհրամանատար, գեներալ Աբբաս Նիլֆորուշանը։ Իսմայիլ Քաանին պետք է ներկա լիներ այդ խորհրդակցությանը, սակայն բունկերի վրա հարձակումից մի քանի րոպե առաջ ներողություն է խնդրել և հեռացել ։ Մի քանի օր առաջ Իսմայիլ Քաանին կրկին փրկվել է մահից։
Գեներալը լքել է Գերագույն առաջնորդի նստավայրը հրթիռի ընկնելուց մի քանի րոպե առաջ, գրում է Շուրիգինը։
«Քուդս» հատուկ ստորաբաժանումը պատասխանատու է Իրանից դուրս գործողությունների իրականացման համար։ Խնդիրների թվում են նաև ռազմական հետախուզությունը, այլ երկրներում շիական կուսակցությունների և շարժումների աջակցությունը։ Մինչև 2020 թվականի հունվարը (մինչև իր մահը) «Քուդսը» ղեկավարում էր լեգենդար Ղասեմ Սոլեյմանին։
Ավելի վաղ Financial Times–ը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ գործողությունը ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ Իսրայելի բազմամյա հետախուզական արշավի արդյունքն էր։ Գործողության օրը, ըստ FT-ի զրուցակիցների, մոտ մեկ տասնյակ բջջային հեռախոսակապի աշտարակներ խափանել էին։ Իսրայելական հետախուզությունը տարիներ շարունակ հետևել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների տեղաշարժերին՝ «կոտրելով» Թեհրանի գրեթե բոլոր ճանապարհային տեսախցիկները. տեսանյութերը կոդավորվել և փոխանցվել են Իսրայելի սերվերներին: Հետախուզական հիմքն ապահովում էին Unit 8200 ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումը, «Մոսադի» գործակալները և ռազմական հետախուզությունը:
Լրահոս
0