https://arm.sputniknews.ru/20260305/iranum-humanitar-tshgnazhamy-karvogh-e-khndirner-arajacnel-hajastani-ev-vrastani-hamar-abvovjan-99494624.html
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
Sputnik Արմենիա
Արման Աբովյանի խոսքով` պատերազմի շարունակման դեպքում հնարավոր է` փախստականների մեծ հոսք լինի դեպի Հայաստան ու Վրաստան։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T11:31+0400
2026-03-05T11:31+0400
2026-03-05T11:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ճգնաժամ
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/16/87037752_0:102:1600:1002_1920x0_80_0_0_56db6bba40cb1da1005a66407bfd030a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանում պատերազմը գրեթե հավասարապես հարվածում է Հարավային Կովկասի երկրներից Հայաստանին ու Վրաստանին։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Վրաստանի հետ կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։Վերլուծաբանը 2 կարևոր խնդիր առանձնացրեց՝ Իրանի տարանցիկ ներուժի հետ կապված խնդիրներն ու փախստականների հարցը։Աբովյանը նկատեց, որ Հարավային Կովկասի երկրների հետ իրանական սահմանին 25-27 մլն բնակչություն կա։ Նրա խոսքով` պատերազմի շարունակման և հումանիտար ճգնաժամի դեպքում փախստականների հոսք է լինելու։«Եթե Իրանում հումանիտար ճգնաժամը խորանա, իսկ այդ ազդակներն այսօր կան, ապա Հայաստան, Վրաստան, ինչու չէ նաև Թուրքիա փախստականների հոսք է լինելու։ Թուրքիան արդեն փորձում է փակել սահմանը Սիրիայի փորձից ելնելով։ Անգամ եթե 25 մլն-ի 2-3 տոկոսը գան դեպի Հարավային Կովկաս, ապա դա արդեն հումանիտար խնդիրներ է առաջացնելու, քանի որ խոսքն առնվազն մեկ մլն մարդու մասին է։ Եկեք անկեղծ լինենք` փախստականների դեմ ոչինչ անել չենք կարող, քանի որ հիմնականում կանայք ու երեխաներ են, չենք կարող սահմանին զորք կանգնեցնել ու թույլ չտալ մուտքը»,– շարունակեց Աբովյանը։Նա նաև նկատեց, որ հայ–իրանական հարաբերություններ բարեկամական են, որոնք առնվազն ենթադրում են իրավիճակի ըմբռնում և օգնության ձեռքմեկնում։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/16/87037752_12:0:1435:1067_1920x0_80_0_0_0b86cf17a7f4db673fa06a5e3a732597.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ճգնաժամ, իսրայել, ամն
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ճգնաժամ, իսրայել, ամն
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
11:31 05.03.2026 (Թարմացված է: 11:35 05.03.2026) Արման Աբովյանի խոսքով` պատերազմի շարունակման դեպքում հնարավոր է` փախստականների մեծ հոսք լինի դեպի Հայաստան ու Վրաստան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանում պատերազմը գրեթե հավասարապես հարվածում է Հարավային Կովկասի երկրներից Հայաստանին ու Վրաստանին։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Վրաստանի հետ կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։
Վերլուծաբանը 2 կարևոր խնդիր առանձնացրեց՝ Իրանի տարանցիկ ներուժի հետ կապված խնդիրներն ու փախստականների հարցը։
«Վրաստանը կարգավորել էր տարանցումը Հայաստանի տարածքով դեպի իրանական Բանդար Աբաս նավահանգիստ: Բեռներ էին փոխադրվում նաև հակառակ ուղղությամբ: Հասկանալի է, որ այս ճանապարհն առանցքայիններից չէր, սակայն տարանցիկ փոխադրումների աճի ներուժը մեծանալու միտում ուներ: Բայց պարզ է նաև, որ այս ամենն այժմ փակված է, և այս պատմությունը շարունակվելու միտում ունի»,– ասաց նա։
Աբովյանը նկատեց, որ Հարավային Կովկասի երկրների հետ իրանական սահմանին 25-27 մլն բնակչություն կա։ Նրա խոսքով` պատերազմի շարունակման և հումանիտար ճգնաժամի դեպքում փախստականների հոսք է լինելու։
«Եթե Իրանում հումանիտար ճգնաժամը խորանա, իսկ այդ ազդակներն այսօր կան, ապա Հայաստան, Վրաստան, ինչու չէ նաև Թուրքիա փախստականների հոսք է լինելու։ Թուրքիան արդեն փորձում է փակել սահմանը Սիրիայի փորձից ելնելով։ Անգամ եթե 25 մլն-ի 2-3 տոկոսը գան դեպի Հարավային Կովկաս, ապա դա արդեն հումանիտար խնդիրներ է առաջացնելու, քանի որ խոսքն առնվազն մեկ մլն մարդու մասին է։ Եկեք անկեղծ լինենք` փախստականների դեմ ոչինչ անել չենք կարող, քանի որ հիմնականում կանայք ու երեխաներ են, չենք կարող սահմանին զորք կանգնեցնել ու թույլ չտալ մուտքը»,– շարունակեց Աբովյանը։
Նա նաև նկատեց, որ հայ–իրանական հարաբերություններ բարեկամական են, որոնք առնվազն ենթադրում են իրավիճակի ըմբռնում և օգնության ձեռքմեկնում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: