https://arm.sputniknews.ru/20251119/elektramvobilneri-hajkakan-licqavvorichnery-patin-amracvvogh-pvordzarkum-en-lvos-anjelesum-95920923.html
Էլեկտրամոբիլների հայկական լիցքավորիչները` պատին ամրացվող, փորձարկում են Լոս Անջելեսում
Էլեկտրամոբիլների հայկական լիցքավորիչները` պատին ամրացվող, փորձարկում են Լոս Անջելեսում
Sputnik Արմենիա
Արտադրողն արդեն տեղադրել է իր լիցքավորիչները ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ քաղաքի երեք կետերում՝ ստանալով համապատասխան թույլտվություններ: 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T08:55+0400
2025-11-19T08:55+0400
2025-11-19T08:55+0400
էլեկտրամոբիլ
հայաստան
ամն
լոս անջելես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95689349_0:205:1500:1049_1920x0_80_0_0_4c075380146cde476c6e7083a59b09de.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների` պատին ամրացվող լիցքավորիչները սկսել են փորձարկել Լոս Անջելեսում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արտադրության (հայկական «Chargers» ընկերության) հիմնադիր Կարեն Դերձյանը, ընկերությունը, ստանալով համապատասխան թույլտվություններ, իր պատի լիցքավորիչները տեղադրել է երեք կետում։ «Տեսնենք, թե ինչպես դրանք իրենց կդրսևորեն Կալիֆոռնիայի եղանակային պայմաններում, որոնք տարբերվում են մերից»,- ասաց Կարենը:Ընկերությունում ստեղծել են նաև հավելված, որով կարելի է կառավարել լիցքավորման հզորությունը։ Դա կարող է անհրաժեշտ լինել, եթե, օրինակ, մեքենան լիցքավորվի քաղաքից դուրս, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է համեմատաբար թույլ լինել, կամ եթե տանը միացված են մի քանի այլ խոշոր էլեկտրական սարքեր (հաշվի առնելով, որ տան ընդհանուր սպառման հզորությունը չպետք է գերազանցի 10 կիլովատը):Հայաստանում, որտեղ կա ավելի քան 25 հազար Էլեկտրամոբիլ, ընկերության լիցքավորիչների վաճառքն արդեն գերազանցել է հազարը (գնում են նաև գրասենյակները, որոնցից շատերն իրենց ավտոպարկը փոխում են էլեկտրականի): Հաճախորդների թվում է նաև Երևանի քաղաքապետարանը, որը ևս իրականացնում է ավտոպարկի նման փոփոխություն։ Գնորդներ կան նաև արտասահմանից (առցանց գնում են Վրաստանի և Ռուսաստանի մեքենաների դիլերները)։ՀՀ–ում էլեկտրամոբիլների շուկան ավելի արագ է աճում, քան ՌԴ–ում. ընկերության գլխավոր տնօրեն«Մենք արդեն ունենք եվրասիական սերտիֆիկացում, բայց դժվար է մեծ վաճառք իրականացնել ԵԱՏՄ երկրների շուկաներում՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք մրցակցել, մասնավորապես, մեր մալուխ արտադրող գործընկերոջ հետ մշակել ենք մի փոփոխություն, որի շնորհիվ լիցքավորման ժամանակ տեղի ունեցող մշտական ծալման և բացման պատճառով այն ավելի քիչ է հակված լինելու մաշվելու», - նշեց Կարենը։Նրա խոսքով՝ Հայաստանում առայժմ էլեկտրամոբիլները հիմնականում կենտրոնացած են Երևանում, սակայն աճում է դրանց պահանջարկը նաև մարզերում, քանի որ շուկայում հայտնվում են խոշոր մարտկոցներով մեքենաներ, որոնք նախատեսված են ավելի երկար վազքի համար:Կարեն Դերձյանն ասում է, որ արտադրության մեջ աշխատելու համար առայժմ դժվար է մասնագետներ գտնել։ Մնում է հուսալ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համապատասխան ծրագրերի վրա, որոնք արդեն սկսել են դասավանդել քոլեջներում և պոլիտեխնիկական համալսարանում: Հավելենք, որ Կարեն Դերձյանը իր մոդելները նա ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայացած DigiTec 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին։ՀՀ–ում էլեկտրամոբիլների ներմուծումը ԱԱՀ–ից ազատված կլինի ևս մեկ տարի
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95689349_2:0:1498:1122_1920x0_80_0_0_fa35793adf4acfb44fbce0016d79b94d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրամոբիլ, հայաստան, ամն, լոս անջելես
էլեկտրամոբիլ, հայաստան, ամն, լոս անջելես
Էլեկտրամոբիլների հայկական լիցքավորիչները` պատին ամրացվող, փորձարկում են Լոս Անջելեսում
Արտադրողն արդեն տեղադրել է իր լիցքավորիչները ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ քաղաքի երեք կետերում՝ ստանալով համապատասխան թույլտվություններ:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների` պատին ամրացվող լիցքավորիչները սկսել են փորձարկել Լոս Անջելեսում։ Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արտադրության (հայկական «Chargers» ընկերության) հիմնադիր Կարեն Դերձյանը, ընկերությունը, ստանալով համապատասխան թույլտվություններ, իր պատի լիցքավորիչները տեղադրել է երեք կետում։
«Տեսնենք, թե ինչպես դրանք իրենց կդրսևորեն Կալիֆոռնիայի եղանակային պայմաններում, որոնք տարբերվում են մերից»,- ասաց Կարենը:
Ըստ նրա՝ արտադրանքը կարելի է կոչել հայկական, քանի որ դրա ավելի քան կեսը `միկրոկառավարիչների ծրագրային ապահովման մի մասը, լիցքավորման մալուխները (որոնք պատվիրում են տեղական գործարաններից մեկում), ինչպես նաև լիցքավորիչների որոշ կորպուսներ և այլ դետալներ ձևավորվում են Հայաստանում։
Ընկերությունում ստեղծել են նաև հավելված, որով կարելի է կառավարել լիցքավորման հզորությունը։ Դա կարող է անհրաժեշտ լինել, եթե, օրինակ, մեքենան լիցքավորվի քաղաքից դուրս, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է համեմատաբար թույլ լինել, կամ եթե տանը միացված են մի քանի այլ խոշոր էլեկտրական սարքեր (հաշվի առնելով, որ տան ընդհանուր սպառման հզորությունը չպետք է գերազանցի 10 կիլովատը):
Հայաստանում, որտեղ կա ավելի քան 25 հազար Էլեկտրամոբիլ, ընկերության լիցքավորիչների վաճառքն արդեն գերազանցել է հազարը (գնում են նաև գրասենյակները, որոնցից շատերն իրենց ավտոպարկը փոխում են էլեկտրականի): Հաճախորդների թվում է նաև Երևանի քաղաքապետարանը, որը ևս իրականացնում է ավտոպարկի նման փոփոխություն։ Գնորդներ կան նաև արտասահմանից (առցանց գնում են Վրաստանի և Ռուսաստանի մեքենաների դիլերները)։
«Մենք արդեն ունենք եվրասիական սերտիֆիկացում, բայց դժվար է մեծ վաճառք իրականացնել ԵԱՏՄ երկրների շուկաներում՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք մրցակցել, մասնավորապես, մեր մալուխ արտադրող գործընկերոջ հետ մշակել ենք մի փոփոխություն, որի շնորհիվ լիցքավորման ժամանակ տեղի ունեցող մշտական ծալման և բացման պատճառով այն ավելի քիչ է հակված լինելու մաշվելու», - նշեց Կարենը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առայժմ էլեկտրամոբիլները հիմնականում կենտրոնացած են Երևանում, սակայն աճում է դրանց պահանջարկը նաև մարզերում, քանի որ շուկայում հայտնվում են խոշոր մարտկոցներով մեքենաներ, որոնք նախատեսված են ավելի երկար վազքի համար:
«Մենք հաճախորդներ ունենք նաև Կապանում և Գորիսում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նույնպես ձեռք է բերել էլեկտրական մեքենաներ և, հետևաբար, դրանց համար լիցքավորիչներ», - հավելեց նա:
Կարեն Դերձյանն ասում է, որ արտադրության մեջ աշխատելու համար առայժմ դժվար է մասնագետներ գտնել։ Մնում է հուսալ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համապատասխան ծրագրերի վրա, որոնք արդեն սկսել են դասավանդել քոլեջներում և պոլիտեխնիկական համալսարանում: Հավելենք, որ Կարեն Դերձյանը իր մոդելները նա ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայացած DigiTec 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին։