https://arm.sputniknews.ru/20260305/araghchin-herakhvosazrujc-e-unecel-bajramvovi-het-nakhijevanum-ats-i-mijadepic-hetvo--99526861.html
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո
Sputnik Արմենիա
Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T18:57+0400
2026-03-05T18:57+0400
2026-03-05T19:06+0400
նախիջևան
աբբաս արաղչի
ջեյհուն բայրամով
անօդաչու թռչող սարք (աթս)
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d67c61c063a467d43cbae06be72f7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ–ն։Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված Թեհրանի մասնակցությունը:
նախիջևան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef5ce5b73686720a13176c291fd77e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախիջևան, աբբաս արաղչի, ջեյհուն բայրամով, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
նախիջևան, աբբաս արաղչի, ջեյհուն բայրամով, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո
18:57 05.03.2026 (Թարմացված է: 19:06 05.03.2026) Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ–ն։
Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։
«Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին՝ Արաղչին հերքել է Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկի արձակումը և հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են միջադեպը», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ
անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին
հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված Թեհրանի մասնակցությունը: