00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրական Հայաստանի» մասին խոսույթը պատահական չի առաջացել. Ալեքսեյ Մուրավյով

© SputnikԱլեքսեյ Մուրավյով
Ալեքսեյ Մուրավյով - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2026
Բաժանորդագրվել
Ռուս պատմաբանի կարծիքով՝ քաղաքական մանիպուլյատորները փորձում են պատմությունը վերաշարադրել հանուն քաղաքական, տնտեսական և արտապատմական այլ խնդիրների։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունների «իրական Հայաստան» գաղափարը պատահական չի հայտնվել քաղաքական ասպարեզում. կամա թե ակամա այն խթանում է հենց ինքը` հայ ժողովուրդը` չցանկանալով «խորանալ» պատմական իրողությունների մեջ, սակայն նման քաղաքական անպատասխանատվությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում ողջ հայ ժողովրդի համար: Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց արևելագետ, պատմաբան, Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մուրավյովը։
«Իրական Հայաստանի» մասին դիսկուրսը դատարկ տեղում չի առաջացել։ Հասարակ մարդու համար դժվար է «մարսել» այն, որ հայ ինքնությունը դարեր շարունակ ձևավորվել է ինչ-որ այլ երկրներում, այդ թվում՝ ժամանակակից Թուրքիայի կամ Լիբանանի տարածքում։ Նույն հասարակ մարդն ավելի հեշտ տրվում է հետևյալ համոզմանը` «այդ ամենը (այսինքն՝ պատմությունը, անցյալը, ինքնությունը) պարզապես պետք է դեն նետել, մոռանալ, քանի որ դա ինձ խանգարում է առաջ գնալ»: Սա անպատասխանատվության գագաթնակետն է», — կարծում է արևելագետը։
Փորձագետի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ պատմության և ազգային ինքնությանը մոտենում են ընտանեկան հոգեվերլուծաբանների տրամաբանությամբ։ Օրինակ՝ ամուսնալուծությունից հետո կինը ուզում է հնարավորինս շուտ մոռանալ իր ժլատ և անհավատարիմ ամուսնուն, և հոգեվերլուծաբանը նրան խորհուրդ է տալիս․ «Սկսեք «մաքուր էջից» և առաջ շարժվեք»:
Մուրավյովը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է նման տրամաբանություն պարտադրել ժողովրդին, եթե անգամ ընտանեկան հոգեբանի դեպքում այս մոտեցումը երբեմն անարդյունավետ է լինում։
Նա հավելում է՝ ինչպես ծառն է աճում արմատներից, այնպես էլ ժողովուրդներն են ծագում իրենց անցյալից և պատմությունից: Ուստի բացարձակապես անիմաստ է, նույնիսկ վնասակար մխիթարվել այն պատրանքներով, թե հայերը կարող են ինչ-որ բան մոռանալ, ինչ-որ բանից հրաժարվել, և այդ ժամանակ նրանք «կընկնեն» այնտեղ, որտեղ ուզում են։
Ո՞ր ոլորտներում են վատթարացել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները. ռուս փորձագետի կարծիքը
Փորձագետի խոսքով՝ պատմությունը ինչ-որ սխեմաներով ձևելը ոչ միայն կոռեկտ չէ գիտական տեսանկյունից, այլև բարոյական խնդիր է։
Նրա կարծիքով՝ քաղաքական մանիպուլյատորները հանուն քաղաքական, տնտեսական և արտապատմական այլ խնդիրների փորձում են վերաշարադրել պատմությունը։ Օրինակ՝ «ապացուցելու» համար, որ այս կամ այն ժողովուրդը պատմություն չի ունեցել, որ «նրա ամեն ինչը հորինված է»։ Դա մրցակցին պատմությունից զրկելու, նրա անցյալը խլելու և նրա ռեսուրսներից օգտվելու միջոց է:
«Այս քաղաքական մանիպուլյացիայի նպատակն է պատմական ինքնագիտակցության և պատասխանատվության կորուստը, երբ մարդիկ պատրաստ են ասել՝ «հիանալի է, մեզ վերջապես բացատրեցին, որ պատմություն չենք ունեցել, մենք չունենք ո՛չ պատմություն, ո՛չ կապվածություն, ո՛չ պատասխանատվություն մեր մերձավորների, ժողովրդի հանդեպ և այլն»։ Եվ ավելի քան հասկանալի է, որ պատմությունը մանիպուլացնելով` ինչ-որ հարևաններ, ինչ-որ երկրներ ուղղակիորեն քաղաքական խնդիր են լուծում։ Ցավալի է, երբ մարդիկ կորցնում են միասնական ժողովուրդ լինելու գիտակցությունը»,– ընդգծեց նա:
Երևանում Ալեքսեյ Մուրավյովը մասնակցել է Հայաստանի և Ռուսաստանի գիտափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների փորձագիտական քննարկմանը (կազմակերպիչն ու մոդերատորը Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամն էր): Բացի այդ, նա դասախոսություններ է կարդացել ԵՊՀ պատմության և բանասիրական (համատեղ) ֆակուլտետների ուսանողների համար և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Պրոֆեսորը մասնակցել է մի շարք ակադեմիական շփումների Երևանի գիտաուսումնական հաստատությունների իր գործընկերների հետ:
Ի դեպ, Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչը գիտի հայերեն, որը սկսել է սովորել դեռևս ուսանողական տարիներից՝ որպես Արևելքում քրիստոնեության հնագույն տարածման լեզուներից մեկը:
«Դեռևս համալսարանում եմ առաջին քայլերն արել քրիստոնեական Արևելքի լեզուների ուսուցման գործում, որոնցից, իհարկե, հայերենն առաջիններից էր։ Ես գիտեմ և՛ հունարեն, և՛ լատիներեն, բայց հետաքրքրվեցի հայերենով, վրացերենով, սիրիերենով, եթովպերենով՝ այն լեզուներով, որոնցով հին ժամանակներում քրիստոնեությունը տարածվում էր Միջերկրածովյան ավազանում»,— ասաց Մուրավյովը։
Իր իսկ խոստովանությամբ՝ նա ավելի քան տասն անգամ եղել է Երևանում, ուստի ուղևորվելով Հայաստանի մայրաքաղաք` նա հարազատ վայր է գալիս։ Այնպես որ երևանյան գործուղումները նրա համար միշտ հաճելի են։
Լրահոս
0