00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը խոսել է Իրանի դեմ պատերազմի ռիսկերի մասին

Բաժանորդագրվել
Լավրովը հայտարարել է, որ, ինչպես 19-րդ դարում, աշխարհը բախվում է միջազգային իրավունքի բացակայության հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուսաստանը կօգտագործի իր հնարավորություններն ու կապերն Իրանի հետ, որպեսզի Մերձավոր Արևելքում խնդիրները չսրվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կձգտենք օգտագործել մեր հնարավորությունները, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրն այլևս չսրվի և լուծվի», ասել է Լավրովը Բրունեյ-Դարուսալամ պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը բաց է Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ երկխոսության համար. Մոսկվան երբեք չի ընդհատել այդ երկխոսությունը:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի
«Բոլոր հանգամանքներում մենք բաց ենք երկխոսության համար և՛ նրանց (ԱՄՆ-ի - խմբ.), և՛ Իսրայելի հետ։ Մենք երբեք չենք ընդհատել այդ երկխոսությունը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Իրանի հետ կապված ԱՄՆ-ի նպատակների հարցում դեռ հստակություն չկա

Անդրադառնալով ամերիկա-իսրայելական հակաիրանական գործողությանը՝ ՌԴ ԱԳնախարարն ընդգծել է, որ այս պահին հստակություն չկա, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ն Իրանում:
«Խելամիտ միջնորդելու համար, իհարկե, պետք է ինչ-որ հստակ ընկալում, թե որ ուղղությամբ են կողմերը շարժվում։ Առայժմ նման հստակություն չենք տեսնում մեր ամերիկացի գործընկերների նպատակների առնչությամբ»,-հայտարարել է նա իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի համար համոզիչ չէ ռազմական գործողություն սկսելու` ԱՄՆ–ի պատրվակը։
«Գուցե (ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց - խմբ.) Սթիվ Ուիտկոֆը հաջող չի արտահայտվել, բայց եթե հենց դա է եղել ագրեսիայի բռնկման պատճառը (ուրանի հարստացումից Իրանի չհրաժարվելը–խմբ.), ապա շատ հարցեր են առաջանում», - նշել է Լավրովը:
«Ի՞նչ սպառնալիք էին ԱՄՆ–ի համար իրանցի դպրոցականները». Կալիֆոռնիայի նահանգապետ
Նա նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով:
«Ռուբիոն (ԱՄՆ ետքարտուղար Մարկո Ռուբիո–խմբ.), վերջերս պատասխանելով լրագրողների հարցին, հնարավոր է գտել մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարեն Իրանը այնպես, ինչպես հայտարարել են, որ կկառավարեն Վենեսուելան: Այժմ նմանատիպ սխեմա է փորձվում Կուբայի համար։ Եվ դա, հավանաբար, վերջը չէ»:
Լավրովը հայտարարել է, որ քննարկումներում Միացյալ Նահանգների համար ՄԱԿ-ի կանոնադրությունն այլևս փաստարկ չէ:
Ըստ այդմ, ներկա միջազգային իրավիճակը դարձել է այն խորքային խնդիրների արտացոլումը, որոնք կայանում են միջազգային իրավունքի բախման և դրա բացակայության մեջ, ինչպես դա եղավ, օրինակ, 19-րդ դարում։
Իրանում հողին են հանձնում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված դեռատի աղջիկներին
«Դա, ինչպես ասացի, խորքային խնդիրների արտացոլումն է, որոնք այժմ ջրի երես են դուրս եկել, և որոնք առաջին հերթին միջազգային իրավունքի բախման ևմիջազգային իրավունքի բացակայության մեջ են, ինչպես դա եղել է, ասենք, 19-րդ դարում, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով որոշակի ըմբռնումների հասնելը, իսկ հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպությունը», - ասել է Լավրովը:

Իրանի հետ պատերազմի պատճառով նրա հարևանները ևս կարող են ունենալ միջուկային զենք

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել շարժումը հօգուտ միջուկային զենքի ստեղծման ոչ միայն Թեհրանի, այլև նրա հարևանների մոտ:
«Այս պատերազմը, որն այժմ սանձազերծել են Իրանի դեմ, առաջին հերթին կարող է խթանել ձգտումը հօգուտ միջուկային զենքի ստեղծման, և ոչ միայն Իրանում։ Նման միտում անմիջապես կհայտնվի նաև արաբական երկրներում, որոնք հարևան են Իրանի Իսլամական Հանրապետությանը <:..> Նրանց վրա, ովքեր միջուկային ռումբեր ունեն, ԱՄՆ-ը չի հարձակվում», - ասել է նա։
Ընդ որում, մեծանում է միջուկային զենքի չտարածումը վերահսկողությունից դուրս գալու խնդիրը։
«Հիմա մեծանում է ռիսկը, որ միջուկային տարածման խնդիրը կսկսի դուրս գալ վերահսկողությունից», - հայտարարել է Լավրովը Բրունեյի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մինչդեռ Ռուսաստանը հանդես է եկել և շարունակելու է կտրականապես դեմ հանդես գալ այն գործողություններին, որոնք կարող են միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրել:
«Մենք նախկինի պես կպաշտպանենք միջուկային զենքի չտարածման սկզբունքները, կտրականապես դեմ հանդես կգանք այն գործողություններին, որոնք կարող են խաթարել այդ սկզբունքները և միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրել», - նշել է նա:

ՌԴ-ի առաջարկած մերձավորարևելյան համաժողովը հիմա շատ տեղին կլիներ

Լավրովը կոչ է արել անցկացնել մերձավորարևելյան համապարփակ համաժողով, որը Ռուսաստանը երկար տարիներ առաջարկում է հրավիրել տարածաշրջանի խնդիրները քննարկելու համար:
«Սա փակ շրջան է, և երբեք դրանից չի կարելի դուրս գալ, եթե չհավաքվենք և հարցերի ամբողջ համալիրը չքննարկենք։ Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկել ենք, հիմա շատ տեղին կլիներ։ Նման ժողովի բացակայության դեպքում, որտեղ բոլորը ներկայացված կլինեին, և յուրաքանչյուրը հնարավորություն կունենար սեփական տեսակետը պաշտպանել, ապացուցել, բացատրել, շահերի հավասարակշռություն փնտրել, ստացվում է, որ առանձին տերություններ լուծում են տարածաշրջանի բոլոր խնդիրները», — կարծում է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0