https://arm.sputniknews.ru/20260303/iranum-hvoghin-en-handznum-amerika-israjelakan-harvatsneric-zvohvats-derati-aghjiknerin-99401737.html
Իրանում հողին են հանձնում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված դեռատի աղջիկներին
Իրանում հողին են հանձնում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված դեռատի աղջիկներին
Sputnik Արմենիա
Մայրերի սրտակեղեք ճիչեր և նույնիսկ անծանոթների արցունքներ. այսպիսին է իրավիճակը Մինաբում աշակերտուհիների թաղման վայրում։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T12:35+0400
2026-03-03T12:35+0400
2026-03-03T12:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
աշակերտ
զոհ
աղջիկ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99398460_0:11:1280:731_1920x0_80_0_0_8f1d9c8c2627c6f02b2512052d183133.jpg
Իրանում տեղի են ունենում երկրի հարավային մասում գտնվող կրթական հաստատության վրա հարձակման հետևանքով զոհված աշակերտուհիների հուղարկավորությունը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հրապարակված կադրերում երևում է, որ մեծ բազմություն է հավաքվել։Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը հարձակման է ենթարկվել փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը։ Իրանի իշխանությունները հարվածի համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին։Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում զոհվել են 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ։ Համացանցում հայտնվել են զոհված երեխաների համար կենտրոնացված հուղարկավորության համար փորված գերեզմանների կադրերը։Հիշեցնենք` մարտի 2–ին Հայաստանում Իրանի դեսպանը ցույց էր տվել կադրեր դպրոցի հարձակման վայրից, որոնցում երևում էին աշակերտուհիների մարմինները, և հուզված ասել. «Սա է Թրամփի օգնությունը»։Ավելի վաղ, Իրանում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք կօգնեն իրանցի ցուցարարներին։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Иране проходят похороны школьниц, убитых в результате удара США и Израиля
Sputnik Արմենիա
В Иране проходят похороны школьниц, убитых в результате удара США и Израиля
2026-03-03T12:35+0400
true
PT2M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99398460_166:0:1141:731_1920x0_80_0_0_85e801c945fef8d43ddaa47abcd81903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աշակերտ, զոհ, աղջիկ, տեսանյութեր, տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն, աշակերտ, զոհ, աղջիկ, տեսանյութեր, տեսանյութ
Իրանում հողին են հանձնում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված դեռատի աղջիկներին
12:35 03.03.2026 (Թարմացված է: 12:40 03.03.2026) Մայրերի սրտակեղեք ճիչեր և նույնիսկ անծանոթների արցունքներ. այսպիսին է իրավիճակը Մինաբում աշակերտուհիների թաղման վայրում։
Իրանում տեղի են ունենում երկրի հարավային մասում գտնվող կրթական հաստատության վրա հարձակման հետևանքով զոհված աշակերտուհիների հուղարկավորությունը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հրապարակված կադրերում երևում է, որ մեծ բազմություն է հավաքվել։
Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը հարձակման է ենթարկվել փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը։ Իրանի իշխանությունները հարվածի համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին։
Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում զոհվել են 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ։ Համացանցում հայտնվել են զոհված երեխաների համար կենտրոնացված հուղարկավորության համար փորված գերեզմանների կադրերը։
Հիշեցնենք` մարտի 2–ին Հայաստանում Իրանի դեսպանը ցույց էր տվել կադրեր դպրոցի հարձակման վայրից, որոնցում երևում էին աշակերտուհիների մարմինները, և հուզված ասել. «Սա է Թրամփի օգնությունը»։
Ավելի վաղ, Իրանում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք կօգնեն իրանցի ցուցարարներին։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: