https://arm.sputniknews.ru/20260211/shutvov-erevanum-kgvortsarkvi-mvopednervov-shtap-buzhognutjan-tsarajutjuny-avanesjan-98690390.html
Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը․ Ավանեսյան
Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը․ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T13:09+0400
2026-02-11T13:09+0400
2026-02-11T13:18+0400
հայաստան
երևան
խցանում
անահիտ ավանեսյան
մոպեդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747052_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5a0024338a3574de1cae78c9e3e94ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Կառավարությունը շուտով համապատասխան որոշում կընդունի։ Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով, որը հրատապ բուժօգնություն կտրամադրի։Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որ Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Նա նշել էր, որ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին կարձագանքեն, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747052_177:0:1600:1067_1920x0_80_0_0_de3347319de119db57f8c605e7420fbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, խցանում, անահիտ ավանեսյան, մոպեդ
հայաստան, երևան, խցանում, անահիտ ավանեսյան, մոպեդ
Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը․ Ավանեսյան
13:09 11.02.2026 (Թարմացված է: 13:18 11.02.2026) Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ ներուժ ներգրավելու կարիք կա։ Այս առումով մի քանի երկրների փորձ ենք ուսումնասիրել, և հրատապ դեպքերում որպես բժշկի հասանելիություն ապահովելու միջոց ծրագիրը շուտով արդեն պետք է գործնական փուլ մտնի»,- ասաց Ավանեսյանը։
Կառավարությունը շուտով համապատասխան որոշում կընդունի։ Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով, որը հրատապ բուժօգնություն կտրամադրի։
Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը
հայտնել էր, որ Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Նա նշել էր, որ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին կարձագանքեն, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում։