https://arm.sputniknews.ru/20260303/aram-an-kvoch-e-anum-dadarecnel-irani-dem-razmakan-gvortsvoghutjunnery-ev-banakcel-99422754.html
Արամ Ա–ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները և բանակցել
Արամ Ա–ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները և բանակցել
Sputnik Արմենիա
Այսօր երեկոյան Արամ Ա–ի նախագահությամբ կգումարվի Կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T17:08+0400
2026-03-03T17:08+0400
2026-03-03T17:08+0400
արամ առաջին կաթողիկոս
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53384689_49:54:1319:768_1920x0_80_0_0_6bbf548b1cbc9d300ea6d9518240b713.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ է նրանց հետ։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ Արամ Ա.–ն խորը մտահոգությամբ է հետևում է այս վտանգավոր իրավիճակի զարգացմանը։Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից նշում են, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ թեմերի աշխատանքին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար։Ի դեպ, այսօր երեկոյան Արամ Ա–ի նախագահությամբ կգումարվի Կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53384689_234:0:1258:768_1920x0_80_0_0_552c94655eca777671d069175e2aa1e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
արամ առաջին կաթողիկոս, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Արամ Ա–ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները և բանակցել
Այսօր երեկոյան Արամ Ա–ի նախագահությամբ կգումարվի Կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ է նրանց հետ։ Այս մասին նշված է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Արամ Ա.–ն խորը մտահոգությամբ է հետևում է այս վտանգավոր իրավիճակի զարգացմանը։
«Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից Արամ Ա–ն խորին ցավակցություն է հայտնել բոլոր զոհերին և շուտափույթ ապաքինում` վիրավորներին։ Միևնույն ժամանակ, պատրիարքը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր տարածաշրջաններում և այս հարցերի արդար լուծումը գտնել քաղաքական բանակցությունների միջոցով»,– ասված է հայտարարության մեջ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից նշում են, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ թեմերի աշխատանքին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար։
Ի դեպ, այսօր երեկոյան Արամ Ա–ի նախագահությամբ կգումարվի Կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: