https://arm.sputniknews.ru/20260302/uzhegh-hajastani-gvojutjunn-ognum-e-apahvovel-naev-irani-azgajin-dzgtumnery-despan-99357308.html
Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան
Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան
Sputnik Արմենիա
Հայաստանում Իրանի դեսպանը վստահություն հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Երևանը, Թեհրանի հետ փոխգործակցությունը... 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T16:17+0400
2026-03-02T16:17+0400
2026-03-02T16:27+0400
խալիլ շիրղոլամի
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
ամն
իսրայել
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351907_0:0:1280:721_1920x0_80_0_0_76798e6e06964992df657cb4500c8b2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351907_101:0:1238:853_1920x0_80_0_0_6e3b60842c1b70e59197763eb7e61f3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խալիլ շիրղոլամի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն, իսրայել, թրամփի ուղի (tripp)
խալիլ շիրղոլամի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն, իսրայել, թրամփի ուղի (tripp)
Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան
16:17 02.03.2026 (Թարմացված է: 16:27 02.03.2026) Հայաստանում Իրանի դեսպանը վստահություն հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Երևանը, Թեհրանի հետ փոխգործակցությունը կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները»,- ասաց դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։