00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին

© 112Uaтелефон звонок горячая линия служба диспетчер
телефон звонок горячая линия служба диспетчер - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2026
Բաժանորդագրվել
Թեժ գիծը բաց է և հասանելի մեր բոլոր հայրենակիցների համար՝ Մերձավոր Արևելքի իրավիճակի հետ կապված ցանկացած հարցով։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքի հայրենակիցներից շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ (077 998123, 010 589155)՝ տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին», - պարզաբանեց Ղուլյանը։
Նրա խոսքով՝ գրասենյակը տրամադրում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն նաև հորդորում է հետևել ԱԳՆ պաշտոնական հրապարակումներին, որտեղ նույնպես գործում է թեժ գիծ։
«Մենք փորձում ենք առավելագույնս ինտենսիվ կապ պահպանել մեր համայնքների հետ, հատկապես հիմա, երբ իրավիճակն ավելի է լարվել։ Որոշ շրջաններում կան կապի խնդիրներ՝ ինտերնետի բացակայություն և այլն, սակայն մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,— նշեց Ղուլյանը։
Հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակի խոսքով` ստացված դիմումները կապված են նաև ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության հետ, որ տարածաշրջանում են գտնվել տարբեր պատճառներով՝ ուսում, աշխատանք և այլն։ Նա նաև նշեց, որ այս պահին դեռևս որոշում չունեն հայ–իրանական սահման գնալու և տեղում հասկանալու իրավիճակը։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից, սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0