00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շիկահեր կովբոյի» իրանական ցլամարտը. էսկալացիա, նպատակներ և հետևանքներ

© REUTERS / WANAԹեհրանը ամերիկաիսրայելական հարվածների ներքո. 28.02.26
Թեհրանը ամերիկաիսրայելական հարվածների ներքո. 28.02.26 - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2026
Թեհրանը ամերիկաիսրայելական հարվածների ներքո. 28.02.26. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգային հարաբերությունների անկյունաքար են դառնում պետությունների միջև պայմանավորվածությունների պատրանքն ու ռազմավարական վստահության բացակայությունը, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Ինչպես ասում են՝ ՍԿՍՎԵՑ... Իրանի շուրջ լարվածության սրացումը կրկին դարձավ գլոբալ անկայունության առանցքային գործոններից մեկը` Մերձավոր Արևելքի շրջանակներից դուրս պատերազմի տարածման վտանգով։
Փոխադարձ հարվածները, փոխադարձ սպառնալիքները և էսկալացիոն բնույթի ցուցադրական ռազմական քայլերը չափազանց վտանգավոր կոնֆիգուրացիա են ձևավորում, որի պարագայում լոկալ հակամարտությունը կարող է անվերահսկելի քաոսի վերածվել։
Այստեղ շատ կարևոր է նշել, որ փաստորեն դիվանագիտությունն ու միջազգային կանոնները չեն գործում: Պայմանավորվածությունների պատրանքն ու ռազմավարական անվստահությունը նոր առանցք են դարձել միջազգային հարաբերություններում:
Ինքներդ դատեք։ Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները ուղեկցվել են միջուկային ծրագրի, պատժամիջոցային քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների փորձերով։ Սակայն երկխոսության յուրաքանչյուր նոր փուլ ավարտվել է պայմանավորվածությունները խախտելու փոխադարձ մեղադրանքներով։
Իրանական քաղաքական դիսկուրսում արմատավորվել է այն տեսակետը, որ Վաշինգտոնը բանակցային գործընթացն օգտագործում է որպես ճնշման և մարտավարական դադարի գործիք, այլ ոչ թե որպես իրավահավասար համաձայնության հասնելու ճանապարհ։ ԱՄՆ վարչակազմը, իր հերթին, հայտարարում է, որ Իրանը շարունակում է զարգացնել վտանգավոր ռազմական տեխնոլոգիաները, ինչը, ըստ էության, ցանկացած երկրի անքակտելի իրավունքն է։ Բայց, ինչպես պարզվեց, ամերիկացիների և հատկապես իսրայելցիների համար «օրենքները կարևոր չեն»։
Ընկալման այս տարբերությունն էլ հենց հիմք դարձավ առճակատման հերթական փուլի համար։
Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ դիմակայությունը վաղուց դուրս է եկել բացառապես միջուկային կամ հրթիռային թեմայի շրջանակներից։ Այն պայքար է Մերձավոր Արևելքում ազդեցության համար։
Այս համատեքստում Իրանը ուժի ինքնուրույն կենտրոն է` դաշնակիցների և ռազմականացված պրոքսիների տարածաշրջանային զարգացած ցանցով։
Նրա հակառակորդների համար նպատակը ոչ միայն Իրանի ռազմական կարողությունների սահմանափակումն է, այլև պետության աշխարհաքաղաքական ազդեցության թուլացումը` տարածաշրջանում իրանական գործոնի հետագա «սանձահարմամբ»։
Այս համատեքստում Սիրիայի օրինակը վերլուծության համար կարևոր կողմնորոշիչ է։ Քաղաքացիական պատերազմը, արտաքին միջամտությունը, պատժամիջոցային ճնշումը և ուժային տարբեր կենտրոնների պայքարը Սիրիայում երկարատև ապակայունացում, տնտեսական կոլափս և ազդեցության գոտիների փաստացի բաժանում բերեցին։ Այլ կերպ ասած, Սիրիան այլևս գոյություն չունի որպես անկախ երկիր։
Իրանի իշխանությունները և հասարակությունը սիրիական սցենարը ընկալում են որպես մոդել, որը ամերիկացիներն ու իսրայելցիները փորձում են պարտադրել իրենց։ Ահա թե ինչու ցանկացած արտաքին հարված կամ ներքին ճնշման փորձ մեկնաբանվում է ոչ թե որպես թիրախային գործողություն, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը կազմաքանդելու ավելի ընդարձակ ռազմավարություն։
Կարևոր է նշել նաև գործընթացների գաղափարական ենթատեքստը։
Հարվածների առաջին իսկ ալիքի ժամանակ սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ինչը, բնականաբար, հանգեցրեց ռազմական գործողությունների լուրջ ​​սրման։
Իրանական մտածելակերպի ողջ խորությունը հասկանալու համար բավական է հիշել, որ, օրինակ, պահպանվում է Իրանի առաջին գերագույն հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի կերպարի առանցքային պատմական նշանակությունը։ Չնայած նա մահացել է դեռ 1989 թվականին, սակայն հեղափոխական շրջանի մասին հիշողությունը և արտաքին ճնշմանը հաջողությամբ դիմադրելու փորձը նշանակալի դեր են խաղում իրանցիների հասարակական կարծիքի մոբիլիզացման հարցում։
Իրանի քաղաքական մշակույթում (ինչպես նաև արևմտյան երկրներում) արտաքին սպառնալիքներն ավանդաբար հանգեցնում են ներքին կոնսոլիդացիայի աճի, սա փաստ է (բացառություն է, թերևս, Հայաստանը, որտեղ հասարակությանը հաջողվեց պառակտվել ադրբեջանա-թուրքական սպառնալիքի առջև): Նույնիսկ պաշտոնական Թեհրանի նկատմամբ քննադատական տրամադրություններ ունեցող խմբերը Իրանի վրա անմիջական ռազմական ճնշման պայմաններում անմիջապես պետությունը որպես ինստիտուտ պաշտպանելու դիրքորոշում են զբաղեցնում։
Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ նաև հակամարտության տնտեսական կողմին
Իզուր չէ, որ Իրանի շուրջ ցանկացած էսկալացիա վայրկյանական անդրադառնում է գլոբալ շուկաների վրա`
նավթի և գազի գնաճ,
զարգացող երկրների արժույթների տատանում,
ֆոնդային ցուցիչների անկայունություն,
Գնաճային ռիսկերի ուժեղացում։
Իրանը ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում է գտնվում, որը մոտ է էներգակիրների մատակարարման հիմնական երթուղիներին։ Հետևաբար, տրանսպորտային միջանցքների արգելափակման սպառնալիքը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։
Միևնույն ժամանակ, Իրանի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի որոշումներն անխուսափելիորեն ազդում են Միացյալ Նահանգների ներքին կյանքի վրա։ Կոշտ ճնշման քաղաքականությունը հաճախ օգտագործվում է որպես ընտրողների առաջ վճռականության ցուցադրություն, և Թրամփը, որպես շոումեն, հասկանում է, որ «հզոր կովբոյի» կերպարը կարևոր դեր է խաղում ընտրություններում։
Սակայն նա նաև հասկանում է, որ ձգձգվող հակամարտության ռիսկով պայմանավորված ցանկացած արտաքին քաղաքական գործողություն Կոնգրեսում կարող է սուր քննարկումների առարկա դառնալ և ազդել ընտրազանգվածի տրամադրության վրա աշնանը կայանալիք Սենատի և Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ռազմական արկածախնդրությունները` արագ արդյունքների բացակայության պայմաններում, հաճախ բացասաբար են անդրադառնում գործող իշխանության դիրքի վրա։
Ժամանակակից հակամարտությունները հազվադեպ են սահմանափակվում միայն ռազմական փուլով։ Դրանք ներառում են`
1.
պատժամիջոցային ճնշումներ,
2.
տեղեկատվական արշավներ,
3.
կիբեռհարձակումներ,
4.
տնտեսական ճնշումներ,
5.
աշխատանք ներքին սոցիալական հակասությունների հետ։
Հենց այդ պատճառով փորձագետներից շատերը ներկայիս էսկալացիան դիտարկում են ոչ թե որպես մեկուսացված դրվագ, այլ ավելի ընդարձակ աշխարհաքաղաքական պայքարի մի մաս։
Այսօր իրավիճակը շարունակում է չափազանց անկայուն մնալ։ Ցանկացած սխալ հաշվարկ կարող է շղթայական ռեակցիա ունենալ տարածաշրջանի համար, որտեղ առկա են Իսրայելի, ԱՄՆ–ի և այլ խաղացողների շահերը։
Իրանական «ցլամարտը» կարող է ոչ թե ուժի ցուցադրություն, այլ մերձարևելյան անվտանգության համակարգի և, ի վերջո, ամբողջ համաշխարհային տնտեսության ամրության փորձարկում դառնալ։
Լրահոս
0