https://arm.sputniknews.ru/20260302/rusastann-iranin-zenq-matakararelu-liakatar-iravunq-uni-primakvov-99358921.html
Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի. Պրիմակով
Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի. Պրիմակով
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումները՝ Ռուսաստանն իրավունք ունի հայելային քայլեր դիտարկե Իրանի նկատմամբ: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T16:45+0400
2026-03-02T16:45+0400
2026-03-02T16:45+0400
եվգենի պրիմակով
«ռոսսոտրուդնիչեստվո»
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87581506_0:58:1600:958_1920x0_80_0_0_7177688f4f96720415feeebeea33471e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի, եթե համապատասխան որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ տեսակապով ելույթ ունենալով Երևանի «Ռուսական տանը» կայացած կլոր սեղանի ժամանակ։Այս դիրքորոշումը նա հիմնավորել է ընթացիկ միջազգային իրավիճակով։ Պրիմակովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև գործում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը չի նախատեսում ռազմական համագործակցություն։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումները, Ռուսաստանն իրավունք ունի Իրանի նկատմամբ հայելային քայլեր դիտարկել։Միաժամանակ նա մատնանշել է հարցի գործնական կողմը։«Շարունակվող մարտական գործողությունների պայմաններում իրանական տարածքում մատակարարված սպառազինության ոչնչացման ռիսկ կա»,-նշել է Պրիմակովը։Բացի այդ, նա կասկածամտորեն է վերաբերվում Իրանի ներքին ապակայունացմանը վերաբերող հույսերին։ Հանրապետությունը բավարար ներքին կայունություն է պահպանում, ինչը, Պրիմակովի խոսքով, հաստատվել է վերջերս Իրան կատարած իր այցի ժամանակ։Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87581506_110:0:1549:1079_1920x0_80_0_0_2c4ac5e394b3d803436675d968af2a6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվգենի պրիմակով, «ռոսսոտրուդնիչեստվո», իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սպառազինություն
եվգենի պրիմակով, «ռոսսոտրուդնիչեստվո», իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սպառազինություն
Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի. Պրիմակով
Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումները՝ Ռուսաստանն իրավունք ունի հայելային քայլեր դիտարկե Իրանի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի, եթե համապատասխան որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ տեսակապով ելույթ ունենալով Երևանի «Ռուսական տանը» կայացած կլոր սեղանի ժամանակ։
Այս դիրքորոշումը նա հիմնավորել է ընթացիկ միջազգային իրավիճակով։ Պրիմակովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև գործում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը չի նախատեսում ռազմական համագործակցություն։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումները, Ռուսաստանն իրավունք ունի Իրանի նկատմամբ հայելային քայլեր դիտարկել։
Միաժամանակ նա մատնանշել է հարցի գործնական կողմը։
«Շարունակվող մարտական գործողությունների պայմաններում իրանական տարածքում մատակարարված սպառազինության ոչնչացման ռիսկ կա»,-նշել է Պրիմակովը։
Մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը՝ Պրիմակովը նշել է, որ տեղի ունեցողը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցային ձևաչափերի արդյունավետությունը։ Նրա գնահատմամբ՝ դա անխուսափելիորեն արդիականացնում է ամերիկյան միջնորդության արդյունավետության հարցը նաև ուկրաինական կարգավորման շրջանակներում։
Բացի այդ, նա կասկածամտորեն է վերաբերվում Իրանի ներքին ապակայունացմանը վերաբերող հույսերին։ Հանրապետությունը բավարար ներքին կայունություն է պահպանում, ինչը, Պրիմակովի խոսքով, հաստատվել է վերջերս Իրան կատարած իր այցի ժամանակ։
Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: