https://arm.sputniknews.ru/20260302/nasirzadei-zvohveluc-hetvo-irani-nakhagahy-pashtpanutjan-nakharari-pashtvonakatar-e-nshanakel-99356784.html
Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T16:08+0400
2026-03-02T16:08+0400
2026-03-02T16:08+0400
ազիզ նասիրզադե
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
նախարար
իսրայել
մասուդ փեզեշքիան
ժամանակավոր պաշտոնակատար
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82416922_0:159:1600:1060_1920x0_80_0_0_1d354789a96a2462d4b5e1adcebf2c64.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ազիզ Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մաջիդ իբն ալ-Ռեզան։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82416922_39:0:1462:1067_1920x0_80_0_0_b21b615969ddd5f887a901f5c7661889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազիզ նասիրզադե, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, նախարար, իսրայել, մասուդ փեզեշքիան, ժամանակավոր պաշտոնակատար, ամն
ազիզ նասիրզադե, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, նախարար, իսրայել, մասուդ փեզեշքիան, ժամանակավոր պաշտոնակատար, ամն
Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ազիզ Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մաջիդ իբն ալ-Ռեզան։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային:
«Իրանի նախագահ Փեզեշքիանի հրամանագրով Մաջիդ իբն ալ-Ռեզան նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար»,-գրել է Թաբաթաբային X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: