00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի խումբ վերլուծաբաններ շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

© Sputnik Խալիլ Շիրղոլամի
 Խալիլ Շիրղոլամի - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2026
Բաժանորդագրվել
Եթե այս գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ լինել Իրանի համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեր բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Իհարկե, մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբևէ որևէ վնաս չկրի միջազգային օրենքը խախտողների գործողությունների հետևանքով»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով Հայաստանի արձագանքին Իրանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ դեսպանն ընդգծեց, որ ցավակցություններ և վշտակցության խոսքեր են ստացել ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլև սովորական քաղաքացիներից։
«Չեմ կարող չարտահայտել իմ ափսոսանքը մի խումբ վերլուծաբանների կողմից ներկայացված ոչ տրամաբանական և ոչ հիմնավոր խոսքերի վերաբերյալ, որոնք շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում․․․ Մենք և դուք բարեկամներ ենք, ուստի մեզ համար ուղղակի ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ ուղղակի կրկնում են սիոնիստական տեսակետները»,- ասաց դեսպանը։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իրանի նախագահին
Նա շեշտեց՝ Իրանի դեմ ուղղված ագրեսիան և գործություններն անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը։ Նրա կարծիքով՝ եթե այս գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ։
«Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները մեր նկատմամբ, ոչ պատասխանատու կերպով վտանգի ենթարկեցին թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կայունությունն ու խաղաղությունը»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0