https://arm.sputniknews.ru/20260302/merdzavvor-arevelqum-sracman-fvonin-hvormuzi-neghucvov-navagnacutjuny-krtshatvel-e-70-vov-99360988.html
Մերձավոր Արևելքում սրացման ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը կրճատվել է 70%-ով
Մերձավոր Արևելքում սրացման ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը կրճատվել է 70%-ով
Sputnik Արմենիա
Ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T17:05+0400
2026-03-02T17:05+0400
2026-03-02T17:17+0400
հորմուզի նեղուց
նավ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
ավիահարված
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_0:77:1600:977_1920x0_80_0_0_cab8c37ea38215fd1fb5a61f2567092c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին նավերի ակտիվությունը Հորմուզի նեղուցի շրջանում կրճատվել է 70%-ով։ Այս մասին հայտնում է MarineTraffic-ը (նավերին իրական ժամանակում հետևելու միջազգային առցանց ծառայություն) X սոցիալական ցանցում:Ավելի վաղ դանիական խոշորագույն Maersk նավագնացային և լոգիստիկ ընկերությունը հայտարարել էր Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով տրանզիտային չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին:MarineTraffic-ի տվյալներով՝ ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից:Այսպիսով, վերջին երեք օրվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է լոգիստիկայի զգալի վերակառուցում: Ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես ծովային անվտանգության ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումների հրապարակումից հետո:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս համեմատաբար նեղ ծովային ուղին միակ անցումն է դեպի Պարսից ծոց ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումներից և անվտանգ նավագնացությունից կախված են, առաջին հերթին, այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_172:0:1595:1067_1920x0_80_0_0_e8ce950c17bc23264157e759fe68b401.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Մերձավոր Արևելքում սրացման ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը կրճատվել է 70%-ով
17:05 02.03.2026 (Թարմացված է: 17:17 02.03.2026) Ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին նավերի ակտիվությունը Հորմուզի նեղուցի շրջանում կրճատվել է 70%-ով։ Այս մասին հայտնում է MarineTraffic-ը (նավերին իրական ժամանակում հետևելու միջազգային առցանց ծառայություն) X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ դանիական խոշորագույն Maersk նավագնացային և լոգիստիկ ընկերությունը հայտարարել էր Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով տրանզիտային չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին:
MarineTraffic-ի տվյալներով՝ ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից:
Այսպիսով, վերջին երեք օրվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է լոգիստիկայի զգալի վերակառուցում: Ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես ծովային անվտանգության ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումների հրապարակումից հետո:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս համեմատաբար նեղ ծովային ուղին միակ անցումն է դեպի Պարսից ծոց ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումներից և անվտանգ նավագնացությունից կախված են, առաջին հերթին, այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: