https://arm.sputniknews.ru/20260302/irany-pvordzum-e-ajnpes-anel-vor-ajs-paterazmy-shat-tank-nsti-amn-i-vra-hajk-khalatjan-99375397.html
Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա. Հայկ Խալաթյան
Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա. Հայկ Խալաթյան
Sputnik Արմենիա
Վերլուծաբանի կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T21:12+0400
2026-03-02T21:12+0400
2026-03-02T22:45+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հայկ խալաթյան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99375534_0:0:1090:614_1920x0_80_0_0_2d1d0740ab4c814a2142290df6ad2b4f.jpg
Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա՝ թանկ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և քաղաքական առումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։Ինչ վերաբերում է Իրանին, ապա Խալաթյանի դիտարկմամբ՝ պաշտոնական Թեհրանը փորձում էր չգնալ էսկալացիայի, բայց Թրամփի վարչակազմի կողմից դա ընկալվում է որպես թուլության նշան։ Այդ պատճառով Իրանի իշխանություններն էլ հասկացել են, որ Թրամփի հետ «փափուկ» ձևերով արդյունքի չեն հասնի։ Փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։Վերլուծաբանը կարծում է՝ Իրանի համար այս կոնֆլիկտը գոնե «ոչ-ոքի» ավարտելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ պատրաստ են ավելի հեռուն գնալ, այլապես Թրամփի մոտ միշտ գայթակղություն է լինելու շարունակելու իր «հաղթանակների» շարքը։Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99375534_141:0:961:615_1920x0_80_0_0_a82c0a9fb93830d531e58690dd611a7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայկ խալաթյան, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայկ խալաթյան, պատերազմ, видео
Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա. Հայկ Խալաթյան
21:12 02.03.2026 (Թարմացված է: 22:45 02.03.2026) Վերլուծաբանի կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։
Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա՝ թանկ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և քաղաքական առումներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Միակ բանը, որ կարող է կանգնեցնել Դոնալդ Թրամփին, օրինակ՝ նավթի գների կտրուկ ու երկարատև բարձրացումն է։ Մյուս կողմից այս ռազմական գործողությունն առանձնանում է նրանով, որ ԱՄՆ-ի ներսում դրա նկատմամբ շատ փոքր աջակցություն կա։ Նույնիսկ Թրամփի կողմնակիցների մոտ այն միտքն է պտտվում, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում փաստացի առաջնորդվում է ոչ թե իր սեփական, այլ Իսրայելի շահերով»,- նշեց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Խալաթյանի դիտարկմամբ՝ պաշտոնական Թեհրանը փորձում էր չգնալ էսկալացիայի, բայց Թրամփի վարչակազմի կողմից դա ընկալվում է որպես թուլության նշան։ Այդ պատճառով Իրանի իշխանություններն էլ հասկացել են, որ Թրամփի հետ «փափուկ» ձևերով արդյունքի չեն հասնի։ Փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։
Վերլուծաբանը կարծում է՝ Իրանի համար այս կոնֆլիկտը գոնե «ոչ-ոքի» ավարտելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ պատրաստ են ավելի հեռուն գնալ, այլապես Թրամփի մոտ միշտ գայթակղություն է լինելու շարունակելու իր «հաղթանակների» շարքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։