https://arm.sputniknews.ru/20260302/inch-e-irann-ajs-orerin-aknkalum-hajastanic-nerkajacnum-e-despan-shirghvolamin-99361433.html
Ի՞նչ է Իրանն այս օրերին ակնկալում Հայաստանից․ ներկայացնում է դեսպան Շիրղոլամին
Ի՞նչ է Իրանն այս օրերին ակնկալում Հայաստանից․ ներկայացնում է դեսպան Շիրղոլամին
Sputnik Արմենիա
Դեսպանն անդրադարձավ նաև ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին՝ ընդգծելով, որ եթե հակաիրանական որևէ տարրեր կան, ապա դրանք պետք է վերահսկվեն։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T17:08+0400
2026-03-02T17:08+0400
2026-03-02T17:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
պատերազմ
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99353111_0:133:1280:853_1920x0_80_0_0_57f8d6572cbad72ec1ebbdfb3c4bce7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են։Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։«Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար»,- ասաց դեսպանը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ հաշվի առնելով այդ երկրի կապերն Իսրայելի հետ, դեսպանն ընդգծեց՝ Ադրբեջանը ևս հարևան երկիր է, իսկ պաշտոնական Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։Հիշեցնենք, որ 2025-ի հունիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Մեհդի Սոբհանին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում էր, որ որոշակի քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրների տարածքից ներթափանցել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այնուհետև նա հասկացրել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ հայտնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը խնդրել է Ալիևին «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում զոհվել է ավելի քան 550 մարդ։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99353111_129:0:1266:853_1920x0_80_0_0_1802c9e2dc5306a7f06b2777dbd2d114.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, պատերազմ, ամն, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, պատերազմ, ամն, հայաստան
Ի՞նչ է Իրանն այս օրերին ակնկալում Հայաստանից․ ներկայացնում է դեսպան Շիրղոլամին
17:08 02.03.2026 (Թարմացված է: 17:31 02.03.2026) Դեսպանն անդրադարձավ նաև ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին՝ ընդգծելով, որ եթե հակաիրանական որևէ տարրեր կան, ապա դրանք պետք է վերահսկվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար»,- ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ հաշվի առնելով այդ երկրի կապերն Իսրայելի հետ, դեսպանն ընդգծեց՝ Ադրբեջանը ևս հարևան երկիր է, իսկ պաշտոնական Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։
«Եթե որևէ տեղ էլ առկա են հակաիրանական որոշակի տարրեր, ապա դրանք պետք է վերահսկվեն և կառավարվեն, որ երկու երկրների հարաբերություններում խնդիր չլինեն։ Ինչքան ժամանակ մենք կկարողանանք այս ձևով առաջնորդվել, այդքան ժամանակ այդ բարեկամությունն ու ընկերությունը կշարունակվեն»,- նշեց իրանցի դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2025-ի հունիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Մեհդի Սոբհանին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում էր, որ որոշակի քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրների տարածքից ներթափանցել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այնուհետև նա հասկացրել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ հայտնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը խնդրել է Ալիևին «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում զոհվել է ավելի քան 550 մարդ։