https://arm.sputniknews.ru/20260302/hajrusakan-mardasirakan-ardzaganqman-kentrvony-patrast-e-ajakcel-irany-lqats-qaghaqacinerin-99375239.html
Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանը լքած քաղաքացիներին
Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանը լքած քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Կենտրոնը պատրաստ է տեղակայել ժամանակավոր տեղավորման կետեր, ժամանողներին ապահովել տաք սննդով և աջակցել տրանսպորտի հարցում: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T20:02+0400
2026-03-02T20:02+0400
2026-03-02T20:02+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
ռուս
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99372076_0:1:1280:721_1920x0_80_0_0_d2030e9e3f9ad1d677195b6b556c2a8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանից Հայաստան ժամանողներին, ինչի կապակցությամբ իրականացնում է ընթացիկ իրավիճակի մշտադիտարկում և հնարավոր մարդասիրական ռիսկերի վերլուծություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեններից մեկը` Ալեքսեյ Բուտիրսկին։Խոսքը կարող է վերաբերել նաև բարդ իրավիճակում հայտնված և Հայաստանի տարածքով տարանցման ժամանակ աջակցության կարիք ունեցող ՌԴ քաղաքացիներին։Բուտիրսկին նշեց, որ ժամանակավոր ապաստանի կետեր տեղակայելու, եկողներին տաք սննդով և խմելու ջրով, հեռախոսով և ինտերնետի հասանելիությամբ ապահովելու համար կենտրոնն ունի անհրաժեշտ ռեսուրսներ:Բացի այդ, կենտրոնի աշխատակիցները կարող են օգնել մարդկանց տեղափոխել օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և ավտոկայաններ:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Содиректор Российско-Армянского центра гуманитарного реагирования Алексей Бутырский - об Иране
Sputnik Արմենիա
Содиректор Российско-Армянского центра гуманитарного реагирования Алексей Бутырский - об Иране
2026-03-02T20:02+0400
true
PT1M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99372076_319:0:1280:721_1920x0_80_0_0_94a57e9065c4ebc279060819b3fb66df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, ռուս, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, ռուս, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, видео
Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանը լքած քաղաքացիներին
Կենտրոնը պատրաստ է տեղակայել ժամանակավոր տեղավորման կետեր, ժամանողներին ապահովել տաք սննդով և աջակցել տրանսպորտի հարցում:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանից Հայաստան ժամանողներին, ինչի կապակցությամբ իրականացնում է ընթացիկ իրավիճակի մշտադիտարկում և հնարավոր մարդասիրական ռիսկերի վերլուծություն։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեններից մեկը` Ալեքսեյ Բուտիրսկին։
«Կենտրոնն աշխատում է Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանի, Հայաստանի կամ Իրանի իրավասու մարմինների կողմից համապատասխան հարցում կամ որոշում ստանալու դեպքում պատրաստ ենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանի տարածք ժամանողներին», - նշեց Բուտիրսկին։
Խոսքը կարող է վերաբերել նաև բարդ իրավիճակում հայտնված և Հայաստանի տարածքով տարանցման ժամանակ աջակցության կարիք ունեցող ՌԴ քաղաքացիներին։
Բուտիրսկին նշեց, որ ժամանակավոր ապաստանի կետեր տեղակայելու, եկողներին տաք սննդով և խմելու ջրով, հեռախոսով և ինտերնետի հասանելիությամբ ապահովելու համար կենտրոնն ունի անհրաժեշտ ռեսուրսներ:
Բացի այդ, կենտրոնի աշխատակիցները կարող են օգնել մարդկանց տեղափոխել օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և ավտոկայաններ:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: