https://arm.sputniknews.ru/20260302/fly-one-armenia-i-inqnatiry-maskat-e-ughevvorvel-ame-um-mnacats-hh-qaghaqacinerin-tarhanelu-99378662.html
Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու
Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու
Sputnik Արմենիա
Օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Օմանի մայրաքաղաքում։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T20:41+0400
2026-03-02T20:41+0400
2026-03-02T20:48+0400
օման
հայաստան
ինքնաթիռ
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85951478_0:299:1600:1199_1920x0_80_0_0_4a23c7dc6b124a58e7d2ded395b0364c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայկական Fly One Armenia ավիաընկերության օդանավն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայկական ավիացիա» ֆեյսբուքյան էջը։Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։ՀՀ քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման։Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին առաջարկել էր հայտ լրացնել Օման, ապա Հայաստան մեկնելու համար։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել էին Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
օման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85951478_0:0:1600:1201_1920x0_80_0_0_22d0dfbe2e67263ffd72710d0363a5ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, հայաստան, ինքնաթիռ, տարհանում
օման, հայաստան, ինքնաթիռ, տարհանում
Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու
20:41 02.03.2026 (Թարմացված է: 20:48 02.03.2026) Օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Օմանի մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայկական Fly One Armenia ավիաընկերության օդանավն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայկական ավիացիա»
ֆեյսբուքյան էջը։
Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից
Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին
առաջարկել էր հայտ լրացնել Օման, ապա Հայաստան մեկնելու համար։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել էին Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։