https://arm.sputniknews.ru/20260302/aviatvomsi-arzheqy-1049-evrvojic-sksats-fly-one-armenia-n-maskatic-hatuk-chvert-e-anum-99381462.html
Ավիատոմսի արժեքը՝ 1049 եվրոյից սկսած․ Fly One Armenia-ն Մասկատից հատուկ չվերթ է անում
Ավիատոմսի արժեքը՝ 1049 եվրոյից սկսած․ Fly One Armenia-ն Մասկատից հատուկ չվերթ է անում
Sputnik Արմենիա
Առայժմ պարզ չէ, թե արդյոք ուղևորն է ամբողջությամբ վճարելու ավիատոմսի արժեքը, թե ՀՀ կառավարությունը կաջակցի։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T22:20+0400
2026-03-02T22:20+0400
2026-03-02T22:20+0400
օման
«flyone armenia» ավիաընկերություն
երևան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_61:338:1594:1200_1920x0_80_0_0_25bcbab0e6643f2f227a1404b77a67f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ FlyOne Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ է իրականացնում Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով Հայաստան վերադարձնելու համար։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթը կիրականացվի մարտի 3-ին։Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո։ Բջջային հավելվածում ևս մեկ թռիչք նշված է մարտի 4-ին, ավիատոմսի արժեքը՝ 899 եվրոյից սկսած։Առայժմ մեզ չի հաջողվել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ով պետք է վճարի ավիատոմսի համար՝ ուղևո՞րը, թե՞ ՀՀ կառավարությունն է աջակցելու։Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
օման
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_188:190:1534:1200_1920x0_80_0_0_ebdc7e0729360654cf3cda5041819bff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, «flyone armenia» ավիաընկերություն, երևան, չվերթ
օման, «flyone armenia» ավիաընկերություն, երևան, չվերթ
Ավիատոմսի արժեքը՝ 1049 եվրոյից սկսած․ Fly One Armenia-ն Մասկատից հատուկ չվերթ է անում
Առայժմ պարզ չէ, թե արդյոք ուղևորն է ամբողջությամբ վճարելու ավիատոմսի արժեքը, թե ՀՀ կառավարությունը կաջակցի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ FlyOne Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ է իրականացնում Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով Հայաստան վերադարձնելու համար։
Ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթը կիրականացվի մարտի 3-ին։
«Խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես՝ Ձեր տեղը չվերթում ապահովելու համար»,- հայտնում են ավիաընկերությունից։
Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո։ Բջջային հավելվածում ևս մեկ թռիչք նշված է մարտի 4-ին, ավիատոմսի արժեքը՝ 899 եվրոյից սկսած։
Առայժմ մեզ չի հաջողվել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ով պետք է վճարի ավիատոմսի համար՝ ուղևո՞րը, թե՞ ՀՀ կառավարությունն է աջակցելու։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, ՀՀ ԱԳՆ-ն
հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։