https://arm.sputniknews.ru/20260302/ararat-mirzvojany-zangaharel-e-irani-artgvortsnakhararin-ev-cavakcel-nran-99347037.html
Արարատ Միրզոյանը զանգահարել է Իրանի արտգործնախարարին, ցավակցել նրան և օգնություն առաջարկել
Արարատ Միրզոյանը զանգահարել է Իրանի արտգործնախարարին, ցավակցել նրան և օգնություն առաջարկել
Sputnik Արմենիա
Միրզոյանն Արաղչիին հայտնել է , որ ՀՀ–ն պատրաստ է Իրանին մարդասիրական աջակցություն ցուցաբերել։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T13:51+0400
2026-03-02T13:51+0400
2026-03-02T13:58+0400
արարատ միրզոյան
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_49:150:1537:987_1920x0_80_0_0_ec77959fc5d77ea4c226c6a99fde7b39.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Այս մասին սոցցանցերի էջերով հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիային, նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր առաջնորդի համար։ Նա նշել է, որ այս պահին Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_88:0:1404:987_1920x0_80_0_0_2f07d66a6240b8f35672234af17a9e37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մերձավոր արևելք
արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մերձավոր արևելք
Արարատ Միրզոյանը զանգահարել է Իրանի արտգործնախարարին, ցավակցել նրան և օգնություն առաջարկել
13:51 02.03.2026 (Թարմացված է: 13:58 02.03.2026) Միրզոյանն Արաղչիին հայտնել է , որ ՀՀ–ն պատրաստ է Իրանին մարդասիրական աջակցություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Այս մասին սոցցանցերի էջերով հայտարարել է
ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։
«ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա»,– ասված է հրապարակման մեջ։
Իր հերթին Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիային, նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր առաջնորդի համար։ Նա նշել է, որ այս պահին Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: