https://arm.sputniknews.ru/20260302/ame-ic-iranic-ev-israjelic-depi-erevan-8-chvert-e-chegharkvel-99336745.html
ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել
ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում օդային տարածքը փակ է մնում։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T10:10+0400
2026-03-02T10:10+0400
2026-03-02T10:11+0400
երևան
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
չվերթ
թռիչք
թել ավիվ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46099601_0:84:1601:984_1920x0_80_0_0_39116f7c1f2d470fdd0e69ab79e0bb6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարտի 2-ին ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել։Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված Իսրայելա-ամերիկյան գործողության և Իսլամական Հանրապետության կողմից ձեռնարկված պատասխան հարվածների ֆոնին Բահրեյնի, Իրաքի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել իրենց օդային տարածքը։ Տարածաշրջանում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և Իրանը, նույնպես փակել են իրենց օդային տարածքը։Բացի այդ մասնակի սահմանափակումներ են սահմանվել Սիրիայում, Օմանում ժամանակավորապես փակվել է մայրաքաղաքի Մուսկատ օդանավակայանը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։
երևան
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
թել ավիվ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46099601_88:0:1511:1067_1920x0_80_0_0_96136f92fad0ef2b26f4dc4c3494ba09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, չվերթ, թռիչք, թել ավիվ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
երևան, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, չվերթ, թռիչք, թել ավիվ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել
10:10 02.03.2026 (Թարմացված է: 10:11 02.03.2026) Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում օդային տարածքը փակ է մնում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարտի 2-ին ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել։
Մասնավորապես, չեն կայանա դեպի Երևան երեք չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), երկու չվերթ Շարժայից (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air)։
Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված Իսրայելա-ամերիկյան գործողության և Իսլամական Հանրապետության կողմից ձեռնարկված պատասխան հարվածների ֆոնին Բահրեյնի, Իրաքի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել իրենց օդային տարածքը։ Տարածաշրջանում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և Իրանը, նույնպես փակել են իրենց օդային տարածքը։
Բացի այդ մասնակի սահմանափակումներ են սահմանվել Սիրիայում, Օմանում ժամանակավորապես փակվել է մայրաքաղաքի Մուսկատ օդանավակայանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի
գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։