00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ–ն ավիաընկերությունների հետ քննարկում է ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2026
Բաժանորդագրվել
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳՆ-ն քննարկումներ է իրականացնում ավիաընկերությունների հետ (FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հնարավոր թռիչքների իրականացման և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Մերձավոր Արևելքի երկրներով չվերթերի (այդ թվում՝ տարանցիկ) չեղարկման հետևանքով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։
«Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում»,- հայտնում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Իրանում և Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նույնը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղից ՀՀ քաղաքացիները պետք է վերադառնային տարանցիկ չվերթով։
Բադալյանը նաև ընդգծում է, որ այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան։
ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցով անհրաժեշտ է կապ հաստատել տեղեկությունների համար։
Իրան. +98 902 0059927
Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993
Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման. +968 93812337
Կատար․ +974 44919232, +974 33303979
Լիբանան. +961 3 157 305, +961 3 536 041
ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Փետրվարի 28-ին Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով վնասվել էր Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Լրահոս
0