https://arm.sputniknews.ru/20260227/ukrainakan-atsn-hardzakvel-e-kurski-vra-ka-1-zvoh-3-viravvor-99268356.html
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Կուրսկի վրա. կա 1 զոհ, 3 վիրավոր
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Կուրսկի վրա. կա 1 զոհ, 3 վիրավոր
Sputnik Արմենիա
Մարզպետը նշել է, որ զոհվածը ավտոտեխսպասարկման կենտրոնի 25-ամյա աշխատակից է։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T14:59+0400
2026-02-27T14:59+0400
2026-02-27T15:00+0400
կուրսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
զոհ
տուժածներ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_0:172:3133:1934_1920x0_80_0_0_da3b6718847b0376a0665d7b47d87540.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Կուրսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։Այսօր ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կուրսկի վրա, քաղաքի թաղամասերից մեկում կան տուժածներ։Նա հավելել է, որ զոհվածի ընտանիքին կցուցաբերվի անհրաժեշտ ամբողջ աջակցությունը։«Եվս երեք տղամարդ, որոնց թվում՝ ավտոտեխսպասարկման կենտրոնի երկու հաճախորդ, վիրավորվել են, նրանք բեկորային վնասվածքներ ունեն։ Նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել, և այս պահին տեղափոխվում են Կուրսկի մարզային հիվանդանոց»,-հավելել է տարածաշրջանի ղեկավարը։Մարզպետի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_63:0:2794:2048_1920x0_80_0_0_978a47ba0b389d49efac5fc5aa1a6859.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Կուրսկի վրա. կա 1 զոհ, 3 վիրավոր
14:59 27.02.2026 (Թարմացված է: 15:00 27.02.2026) Մարզպետը նշել է, որ զոհվածը ավտոտեխսպասարկման կենտրոնի 25-ամյա աշխատակից է։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Կուրսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Այսօր ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կուրսկի վրա, քաղաքի թաղամասերից մեկում կան տուժածներ։
«Թշնամական անօդաչուն հարձակվել է Սեյմսկի շրջանում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքի վրա։ Ցավոք, ավտոտեխսպասարկման կենտրոնի 25-ամյա աշխատակիցը զոհվել է»,-հայտնել է Խինշտեյնն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ զոհվածի ընտանիքին կցուցաբերվի անհրաժեշտ ամբողջ աջակցությունը։
«Եվս երեք տղամարդ, որոնց թվում՝ ավտոտեխսպասարկման կենտրոնի երկու հաճախորդ, վիրավորվել են, նրանք բեկորային վնասվածքներ ունեն։ Նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել, և այս պահին տեղափոխվում են Կուրսկի մարզային հիվանդանոց»,-հավելել է տարածաշրջանի ղեկավարը։
Մարզպետի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։