https://arm.sputniknews.ru/20260227/rusastancineri-769-y-vstahum-e-putinin-harcum-99261542.html
Ռուսաստանցիների 76,9%–ը վստահում է Պուտինին. հարցում
Ռուսաստանցիների 76,9%–ը վստահում է Պուտինին. հարցում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 44,7%-ը ։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T12:01+0400
2026-02-27T12:01+0400
2026-02-27T12:02+0400
ռուսաստան
հարցում
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_0:0:3072:1728_1920x0_80_0_0_aa4605332194acaa259fc7efbc5125c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցիների մեծամասնությունը (72,9%) հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին, իսկ հարցվածների 76,9%-ը վստահում է պետության ղեկավարին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքներին։10 ռուսաստանցիներից 7-ը (72,9%) ասել են, որ հավանություն են տալիս Պուտինի գործունեությանը նախագահի պաշտոնում, մինչդեռ 16,5%-ը նրա աշխատանքը բացասական է գնահատել ։ Բացի այդ, հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ վստահում է պետության ղեկավարին, անվստահություն է հայտնել քաղաքացիների 18,3%-ը։Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 44,7%-ը, հավանություն չի տալիս 23,8%-ը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 56,3%-ը, իսկ 21,9%-ը պատասխանել է, որ չի վստահում նրան։Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ռուսաստանցիների 32,6%-ը նշել է «Միասնական Ռուսաստանը», 9,8%-ը՝ ԼԴՊԿ-ն, 9,8%-ը՝ ՌԴ Կոմկուսը, 9,4%-ը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը, 5,3%-ը՝ «Արդար Ռուսաստան-Հայրենասերներ- Հանուն ճշմարտության» կուսակցությունը։ Հարցվածների 9,1%-ը արտախորհրդարանական կուսակցությունների անվանումներ է նշել։«ՎՑԻՈՄ-Սպուտնիկ» նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 16-ից 22-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, բջջային համարների պատահական ընտրանքով։ Սխալմունքի առավելագույն չափը 95% հավանականությամբ չի գերազանցում 1%-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_157:0:2888:2048_1920x0_80_0_0_a413b629d57e02bdc1dc0dc0f47cc35e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հարցում, վլադիմիր պուտին
ռուսաստան, հարցում, վլադիմիր պուտին
Ռուսաստանցիների 76,9%–ը վստահում է Պուտինին. հարցում
12:01 27.02.2026 (Թարմացված է: 12:02 27.02.2026) Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 44,7%-ը ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցիների մեծամասնությունը (72,9%) հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին, իսկ հարցվածների 76,9%-ը վստահում է պետության ղեկավարին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքներին։
10 ռուսաստանցիներից 7-ը (72,9%) ասել են, որ հավանություն են տալիս Պուտինի գործունեությանը նախագահի պաշտոնում, մինչդեռ 16,5%-ը նրա աշխատանքը բացասական է գնահատել ։ Բացի այդ, հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ վստահում է պետության ղեկավարին, անվստահություն է հայտնել քաղաքացիների 18,3%-ը։
Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 44,7%-ը, հավանություն չի տալիս 23,8%-ը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 56,3%-ը, իսկ 21,9%-ը պատասխանել է, որ չի վստահում նրան։
Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ռուսաստանցիների 32,6%-ը նշել է «Միասնական Ռուսաստանը», 9,8%-ը՝ ԼԴՊԿ-ն, 9,8%-ը՝ ՌԴ Կոմկուսը, 9,4%-ը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը, 5,3%-ը՝ «Արդար Ռուսաստան-Հայրենասերներ- Հանուն ճշմարտության» կուսակցությունը։ Հարցվածների 9,1%-ը արտախորհրդարանական կուսակցությունների անվանումներ է նշել։
«ՎՑԻՈՄ-Սպուտնիկ» նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 16-ից 22-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, բջջային համարների պատահական ընտրանքով։ Սխալմունքի առավելագույն չափը 95% հավանականությամբ չի գերազանցում 1%-ը։