https://arm.sputniknews.ru/20260227/pakistani-sahmanin-teghi-unecats-bakhumneri-zhamanak-36-afghan-zinvvorakan-e-spanvel-99256165.html
Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 36 աֆղան զինյալ է սպանվել. նախարար
Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 36 աֆղան զինյալ է սպանվել. նախարար
Sputnik Արմենիա
Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին: 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T09:48+0400
2026-02-27T09:48+0400
2026-02-27T10:42+0400
պակիստան
աֆղանստան
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99253878_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8f960bd0dec2d03875485a45f49b96a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 36 աֆղան թալիբ է մահացել, փոխհրաձգությունների ընթացքում զոհվել է նաև պակիստանցի 2 զինվոր։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը:Նշենք, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և մի քանի աֆղանական քաղաքների. երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբանի» դեմ բաց պատերազմի մեկնարկի մասին։ Աֆղանստանը հայտարարել է պատասխան միջոցառումների և սահմանին լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու մասին։Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունների, զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան ռմբակոծությունների լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկիրը սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով:
պակիստան
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99253878_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b823963995f87cb6ac12d1ca184305ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, աֆղանստան, զոհ
Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 36 աֆղան զինյալ է սպանվել. նախարար
09:48 27.02.2026 (Թարմացված է: 10:42 27.02.2026) Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 36 աֆղան թալիբ է մահացել, փոխհրաձգությունների ընթացքում զոհվել է նաև պակիստանցի 2 զինվոր։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը:
Նշենք, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և մի քանի աֆղանական քաղաքների. երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբանի» դեմ բաց պատերազմի մեկնարկի մասին։ Աֆղանստանը հայտարարել է պատասխան միջոցառումների և սահմանին լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու մասին։
«Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն՝ պակիստանյան բանակի գործողության ընթացքում սպանվել է թալիբների ռեժիմի 36 զինյալ, բազմաթիվ վիրավորներ կան։ Պակիստանի բանակի երկու զինծառայող զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, երեքը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է Թարարը:
Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունների, զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան ռմբակոծությունների լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկիրը սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով: