00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ են կանայք հաղորդություն ստանալ «հատուկ» օրերին․ հոգևորականը՝ Պահոց շրջանի մասին

Բաժանորդագրվել
Կան դեպքեր, երբ Պահքի փոքրիկ խախտումները խախտում չեն, եթե դրանց նպատակը, օրինակ, դիմացինին չնեղացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik․ Պահոց շրջանում պետք է ոչ միայն սննդի, այլև զվարճանքի, ժամանցի վայրեր այցելելու, մարմնական հաճույքների հարցում զսպվածություն ցուցաբերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ բացատրելով Մեծ Պահքի ու կիրակիների խորհուրդները։
«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ գնում ենք ռեստորան, այնտեղ կան Պահքի կերակուրներ, կամ ասում են՝ «չի տարբերվում մսայինից» և այլն։ Եթե դու գնում ես զվարճանքի վայր, քո քիմքին հաճույք ես պատճառում,, արդեն խախտում ես Պահքը։ Սա իմ անձնական կարծիքն է՝ հիմնված եկեղեցու կանոնների վրա, որովհետև եթե դու քեզ չզրկես, Պահք իրականում չես պահի»,- նշեց քահանան։
Նրա խոսքով` այս շրջանում մարմինը տկարացնում ենք, իսկ հոգին՝ զորացնում, ինչպես այգեգործը նոր սերմեր ցանելու համար մաքրում է այգին մոլախոտերից, աղբից, չորացած տերևներից։
Քահանան հիշեցրեց՝ «Պահք» բառը պահեցողություն, զսպվածություն բառից է, որը շատ կարևոր է հատկապես այս օրերին, երբ գնում ենք դեպի Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Միաժամանակ ընդգծեց՝ կան դեպքեր, երբ փոքրիկ խախտումները խախտում չեն, եթե դրանց նպատակը, օրինակ, դիմացինին չնեղացնելն է։
«Ես ծառայել եմ գյուղական վայրերում, եղել է՝ Պահքի ժամանակ հավատացյալի տուն եմ գնացել, և նա ինձ հյուրասիրել է հաց ու պանրով, ես այն ճաշակել եմ ու կարծում եմ՝ չեմ խախտել Պահքը։ Դու պիտի որոշես քո Պահքի սահմանները, բայց կան կանոններ, որոնք պետք է պահվեն»,- ասաց տեր Փառենը ու հավելեց՝ ծայրահեղությունների մեջ ընկնել էլ պետք չէ։
Ինչ վերաբերում է հաղորդությանը, ապա պարտադիր է անոթի լինելը, բայց այստեղ էլ բացառություններ թույլատրված են։ Օրինակ, եթե առողջական խնդիրներ կան՝ շաքարային դիաբետ, ճնշման խնդիր կամ, օրինակ, կինը հղի է, ապա այս դեպքում փոքրիկ սնունդ թույլատրված է։ Բայց եթե սովորության ուժով չես կարողանում մեկ բաժակ սուրճից հրաժարվել, դա արդեն ընդունելի չէ։ Հոգևորականը նշեց՝ փոքրիկ սխրանք է, որը պետք է այդ օրը գործել և սովորություններից էլ շեղվել։
Շատ կանայք նաև մտավախություն ունեն, որ «հատուկ» օրերին իրենց հաղորդություն ստանալը թույլատրված չէ։ Տեր Փառենն ընդգծեց՝ թեպետ եկեղեցու կանոններով այդպես է, բայց եթե կինը պահել է Պահքը թե՛ սնունդով, թե՛ հոգևոր առումով, ճիշտ չէ նրան զրկել հաղորդություն ստանալուց։
Հիշեցնենք` Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն, սկսվել է փետրվարի 16-ին: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքը մեր հոգու զորացման համար է. միասնական աղոթք Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Լրահոս
0