00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն և ՌԴ–ն ուզում են խորացնել համագործակցությունը երիտասարդական քաղաքականության ոլորտում

© Photo : official site of MESCS of RA Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2026
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում եղել են ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։
© Photo : official site of MESCS of RA Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը
Заместитель министра ОНКС Артур Мартиросян принял делегацию во главе с заместителем руководителя Федерального агентства по делам молодежи РФ Егором Литвиненко (27 февраля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2026
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը
«Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների հաստատումը, երիտասարդական նախաձեռնությունների, օրենսդրական կարգավորումների շրջանակում փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող քայլերի քննարկումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը։ Նա անդրադարձել է 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ որպես ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթ:
Եգոր Լիտվինենկոն իր հերթին կարևորել է համագործակցության խորացումը երիտասարդության ոլորտում՝ շեշտադրելով կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, քաղաքացիական կրթության ոլորտներում համագործակցության ուղղությունները: Նա իրազեկել է ՌԴ-ում երիտասարդական խորհրդարանների գործունեության մասին՝ նշելով, որ իրենք ակտիվ մասնակցություն են ունենում օրենսդրական մշակումների գործընթացներում: Ի պատասխան Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստանում ևս երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով տարբեր հարթակներում ապահովվում է նրանց լայն մասնակցությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-Ռուսաստան փոխադարձ շփումները հատկապես երիտասարդների շրջանում, մասնակցությունը համատեղ ծրագրերին՝ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Այս առումով նա կարևորել է երկկողմ ձևաչափով երիտասարդական ֆորումների դերը, որոնք ամենամյա սկզբունքով փոխադարձաբար կազմակերպվում են Հայաստանում և Ռուսաստանում։ Մարտիրոսյանը գործընկերոջը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծմանն ուղղված պետական քաղաքականությունը, երիտասարդների կարողությունների զարգացմանն աջակցության ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի տեղայնացումն ու համագործակցության ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին, նախանշվել իրականացվող ծրագրերը:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Լրահոս
0