https://arm.sputniknews.ru/20260227/burn-bajc-cavvot-adelia-petrvosjany-olimpiakan-khagheri-yntacqum-aprats-hujzeri-masin-99264853.html
«Բուռն, բայց ցավոտ». Ադելիա Պետրոսյանը` օլիմպիական խաղերի ընթացքում ապրած հույզերի մասին
«Բուռն, բայց ցավոտ». Ադելիա Պետրոսյանը` օլիմպիական խաղերի ընթացքում ապրած հույզերի մասին
Sputnik Արմենիա
Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն օլիմպիական խաղերի ժամանակ: 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T13:10+0400
2026-02-27T13:10+0400
2026-02-27T13:11+0400
ադելիա պետրոսյան
գեղասահորդ
գեղասահք
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99024768_0:231:2363:1560_1920x0_80_0_0_36d4815862aa3154c33f45166ef2979e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հայտարարել է, որ Իտալիայի օլիմպիական խաղերն իրեն շատ հույզեր են տվել, որոնք առայժմ ցավոտ են իր համար:Գեղասահորդուհին երախտագիտություն է հայտնել իրեն աջակցողներին։«Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ հետ արդեն բավականին մեծ ճանապարհ են անցել, աջակցել և հավատացել են ինձ, ուրախացել և տագնապել են ինձ հետ, իսկ հիմա խնդրում են չհանձնվել և չվհատվել»,– նշել է նա։Հիշեցնենք Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99024768_0:0:2101:1576_1920x0_80_0_0_7ab262ba2dcaf66a988a40c9961e50ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադելիա պետրոսյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր
ադելիա պետրոսյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր
«Բուռն, բայց ցավոտ». Ադելիա Պետրոսյանը` օլիմպիական խաղերի ընթացքում ապրած հույզերի մասին
13:10 27.02.2026 (Թարմացված է: 13:11 27.02.2026) Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն օլիմպիական խաղերի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հայտարարել է, որ Իտալիայի օլիմպիական խաղերն իրեն շատ հույզեր են տվել, որոնք առայժմ ցավոտ են իր համար:
«Օլիմպիադան յուրաքանչյուր մարզիկի հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու իրեն՝ անկախ արդյունքից: Դա ցնցում է, շատ բուռն հույզեր են: Ինձ համար դրանք առայժմ ցավոտ են, և դա նորմալ է: Ես նպատակներ չեմ դնում և դեռ չեմ հասկանում իմ հնարավորությունները: Պարզապես հագնում եմ չմուշկներս և առաջ եմ շարժվում»,- գրել է նա Telegram-ում:
Գեղասահորդուհին երախտագիտություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ հետ արդեն բավականին մեծ ճանապարհ են անցել, աջակցել և հավատացել են ինձ, ուրախացել և տագնապել են ինձ հետ, իսկ հիմա խնդրում են չհանձնվել և չվհատվել»,– նշել է նա։
Հիշեցնենք
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և
զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։
Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:
Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող: