00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ 2 շաբաթ ժամանակ տվեք. Ջրային կոմիտեի նախագահը` «Վեոլիա Ջուր» ընկերության գրաֆիկի մասին

© Photo : Social media of Aramazd GhalamkaryanԱրամազդ Ղալամքարյան
Արամազդ Ղալամքարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2026
Բաժանորդագրվել
Արամազդ Ղալամքարյանի խոսքով՝ ամռան ամիսներին լինելու են ջրանջատումներ, բայց ոչ «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ժամանակացույցով:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գրաֆիկը չի համաձայնեցրել Ջրային կոմիտեի հետ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կառույցի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը, ըստ որի` Երևանի որոշ հասցեներում մայիսից սահմանվելու է ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում` 6–ժամյա։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փետրվարի 25-ին հայտարարեց, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակհազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ժամեր անց հայտնեց, որ ՀՀ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինելու։
«Մեզ հետ չի համաձայնեցվել այդ գրաֆիկը»,– ասաց Ղալամքարյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ ամռան ամիսներին լինելու են ջրանջատումներ, բայց ոչ «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ժամանակացույցով:
Ղալամքարյանն ընդգծեց` «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի խաբում` ասում է, որ ամռան ամիսներին չի կարող 24-ժամյա մատակարարում ապահովել: Սակայն, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, կարևոր է, թե ջրամատակարարման տևողությունը որքան կլինի:
«Նույն ժամանակացույցը՝ երեք փողոցի տարբերությամբ, հրապարակվել է անցած տարվա նոյեմբերին, այսինքն՝ ընդամենը երեք հասցեի փոփոխություն է եղել, սակայն այսպիսի աժիոտաժ չի եղել: Հիմա նախընտրական շրջան է, և ոմանց կողմից օգտագործվում են նման թեմաները: «Վեոլիան» ունի պարտավորություն՝ հրապարակելու ժամանակացույց, սակայն մեր խնդիրն ընկերության հետ այն է, որ այդ ժամանակացույցը կարելի է լավարկել և ունենալ ջրանջատումների ավելի կարճ ժամանակահատված»,– ասաց նա:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ գործադիրն ունի ծրագիր, որի գաղափարը ծագել է դեռևս երեք տարի առաջ: Նա մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ կառավարությունը փորձելու է օգնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման ավելի լավ գրաֆիկ ունենալու համար:

«Ներդրումային ծրագրեր են իրականացվելու, կատարվելու են կապիտալ աշխատանքներ՝ կապված ենթակառուցվածքների թարմացման հետ: Նոր ջրագծեր են բերվելու, ինչպես նաև կարգավորումներում արվելու են փոփոխություններ։ Մեզ 2 շաբաթ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության գործընկերների հետ, արդյունքների մասին դուք կտեղեկանաք»,– նշեց Ղալամքարյանը:

Նա վստահեցրեց, որ փոփոխություններից հետո այն հասցեներում, որտեղ ջրամատակարարումը եղել է 17 ժամ, կլինի ժամերի ավելացում: Պաշտոնյան վստահ է՝ եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջուր ունենա, ապա կմատակարարի: Նա նշեց, որ տարեկան շուրջ 45 տոկոս ջրի կորուստ կա:
«Այսօր Երևանում ունենք ջրի 24 տոկոս նվազում հենց ջրաղբյուրներում, զուգահեռ ունենք նոր տնտեսվարողներ, ունենք կառուցապատում. 2020 թվականին ունեցել ենք 600 նոր բաժանորդ, իսկ 2025 թվականին՝ 8700 նոր բաժանորդ։ »,– ավելացրեց Ղալամքարյանը:
Նա շեշտեց, որ ջուրը նաև կորչում է ջրագողության և անխնամ վերաբերմունքի պատճառով՝ կոտրում են ցայտաղբյուրների ծորակները, խմելու ջրերով այգիներ են ոռոգում:
Լրահոս
0