https://arm.sputniknews.ru/20260225/jramatakararman-grafiky-pvokhvel-e-hazaravvor-nvor-sparvoghneri-avelacman-pattsharvov-vevolia-jur-99184945.html
Ջրամատակարարման գրաֆիկը փոխվել է հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով. Վեոլիա Ջուր
Ջրամատակարարման գրաֆիկը փոխվել է հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով. Վեոլիա Ջուր
Sputnik Արմենիա
Ըստ ընկերության` ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին... 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T14:40+0400
2026-02-25T14:40+0400
2026-02-25T14:48+0400
«վեոլիա ջուր» ընկերություն
ջուր
սպառող
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6cf177a37d585449ddc2dec354aefee7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերության ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: Այս մասին հայտարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառությունը` անդրադառնալով ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված աղմուկին։Նշենք, որ Երևանում և մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ «Վեոլիա Ջուրը» տեղեկացրել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել է, որ իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:Ըստ ընկերության` ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:«Վեոլիա Ջուրը» հիշեցնում է, որ ՀՀ կառավարության և Ջրային կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ջրի կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները:Ջրային ճգնաժամ Պարույր Սևակ գյուղում. ինչ լուծում է առաջարկում իշխանությունը«Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին»,–նշված է հաղորդագրության մեջ:Ընկերությունը հավելել է, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_172:0:2903:2048_1920x0_80_0_0_65d9ad6b77f5e0d53e06176285c0f18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«վեոլիա ջուր» ընկերություն, ջուր, սպառող, հայտարարություն
«վեոլիա ջուր» ընկերություն, ջուր, սպառող, հայտարարություն
Ջրամատակարարման գրաֆիկը փոխվել է հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով. Վեոլիա Ջուր
14:40 25.02.2026 (Թարմացված է: 14:48 25.02.2026) Ըստ ընկերության` ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերության ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: Այս մասին հայտարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառությունը` անդրադառնալով ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված աղմուկին։
Նշենք, որ Երևանում և մարզերի բազմաթիվ հասցեներում
մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ «Վեոլիա Ջուրը» տեղեկացրել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել է, որ իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
«Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին)` ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ընկերության` ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
«Վեոլիա Ջուրը» հիշեցնում է, որ ՀՀ կառավարության և Ջրային կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ջրի կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները:
«Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել: