https://arm.sputniknews.ru/20260225/peskvovn-asel-e-vor-depqum-kkajana-putini-trampi-ev-zelensku-erakvoghm-handipumy-99216588.html
Պեսկովն ասել է` որ դեպքում կկայանա Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպումը
Պեսկովն ասել է` որ դեպքում կկայանա Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպումը
Sputnik Արմենիա
Խոսելով կարգավորման հեռանկարների մասին՝ Պեսկովը նշել է, որ ամենաբարդը շարունակում է մնալ տարածքային հարցը: 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T22:19+0400
2026-02-25T22:19+0400
2026-02-25T22:20+0400
ամն
ռուսաստան
ուկրաինա
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_8bf4c23110a052a907dbc61905984b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն պայմանավորվածությունների վերջնականացմանը պատրաստ լինելու դեպքում։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Խոսելով կարգավորման հեռանկարների մասին՝ Պեսկովը նշել է, որ ամենաբարդը շարունակում է մնալ տարածքային հարցը։«Տարածքների հարցն ամենաբարդն է»,-ընդգծել է նա։Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Կիևը կենտրոնացած է ոչ թե խաղաղ լուծում որոնելու, այլ եվրոպական երկրներից ֆինանսական օգնություն ստանալու վրա։«Ինչ վերաբերում է Կիևի ռեժիմին, նրանք, կարծում եմ, հիմա բոլոր ջանքերը ներդնում են ոչ թե խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու, այլ եվրոպական փողերը «տակով անելու» տարբերակներ որոնելու համար։ Նրանք ուզում են այս կամ այն կերպ ստանալ այդ հարյուր միլիարդավոր եվրոները։ Այ այդ ուղղությամբ նրանք իսկապես լուրջ աշխատանք են տանում»,-ասել է Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել էր, որ երեք շաբաթվա ընթացքում կարող են կայանալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների եռակողմ հանդիպման համար։Խելագար ծրագիր. Պեսկովը` Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_3dc58fdd1ce83ce4da5875aa849cdf53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, հանդիպում
ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, հանդիպում
Պեսկովն ասել է` որ դեպքում կկայանա Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպումը
22:19 25.02.2026 (Թարմացված է: 22:20 25.02.2026) Խոսելով կարգավորման հեռանկարների մասին՝ Պեսկովը նշել է, որ ամենաբարդը շարունակում է մնալ տարածքային հարցը:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն պայմանավորվածությունների վերջնականացմանը պատրաստ լինելու դեպքում։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է համաձայնել, որ նրանք պետք է հանդիպեն միայն այն դեպքում, եթե պատրաստվում են վերջնականացնել պայմանավորվածությունները կամ, ինչպես ասում են ամերիկացիները՝ գործարքը: Դա երևի իրոք այդպես է»,-ասել է նա։
Խոսելով կարգավորման հեռանկարների մասին՝ Պեսկովը նշել է, որ ամենաբարդը շարունակում է մնալ տարածքային հարցը։
«Տարածքների հարցն ամենաբարդն է»,-ընդգծել է նա։
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Կիևը կենտրոնացած է ոչ թե խաղաղ լուծում որոնելու, այլ եվրոպական երկրներից ֆինանսական օգնություն ստանալու վրա։
«Ինչ վերաբերում է Կիևի ռեժիմին, նրանք, կարծում եմ, հիմա բոլոր ջանքերը ներդնում են ոչ թե խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու, այլ եվրոպական փողերը «տակով անելու» տարբերակներ որոնելու համար։ Նրանք ուզում են այս կամ այն կերպ ստանալ այդ հարյուր միլիարդավոր եվրոները։ Այ այդ ուղղությամբ նրանք իսկապես լուրջ աշխատանք են տանում»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել էր, որ երեք շաբաթվա ընթացքում կարող են կայանալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների եռակողմ հանդիպման համար։